Վաշինգտօնում տեղի ունեցաւ թաւջութակահար Նարեկ Հախնազարեանի համերգը


Վաշինգտօնում տեղի ունեցաւ թաւջութակահար Նարեկ Հախնազարեանի համերգը

  • 15-03-2011 14:37:03   | ԱՄՆ  |  Մշակոյթ
Մարտի 11-ին Վաշինգտօնում ՀՀ դեսպանութիւնը “Embassy Series” յայտնի կազմակերպութեան հետ համատեղ Վաշինգտօնի դիւանագիտական շրջանակների երաժշտասէրների համար կազմակերպել է հայաստանցի թաւջութակահար Նարեկ Հախնազարեանի համերգը: Պագանինիի, Բրամսի, Ռախմանինովի, Ադամ Խուդոյեանի եւ Ալեքսանդր Յարութիւնեանի ստեղծագործութիւնների կատարումը մեծապէս տպաւորեց օտարերկրեայ ունկընդրին: 100-ից աւելի հիւրերը բարձր գնահատեցին հայ կոմպոզիտորների եւ հայ կատարողի արուեստը ճանաչելու այս եզակի ընձեռնուած հնարաւորութիւնը: Նարեկ Հախնազարեանը միջազգային մի շարք մրցոյթների դափնեկիր է, ելոյթներ է ունեցել Ամն-ում` Լոս-անջելեսում, Բոստօնում, Նիւ-եօրքում, Ֆլորիդայում, ինչպէս նաեւ Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկուայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաներում:
  -   Մշակոյթ