Սիրիահայութեան ակունքներն ու արմատները


Սիրիահայութեան ակունքներն ու արմատները

  • 14-11-2012 03:49:01   |   |  Յօդուածներ

Հայկական Կիլիկիան գտնւում է Փոքր Ասիայի հարաւ-արեւելքում: Հարաւից այն եզերում է Միջերկրական ծովը, իսկ հիւսիսում նրա սահմաններն անցնում են Կիլիկեան Տաւրոսի լեռներով: Արեւելքում Կիլիկիայի սահմաններն անցնում են Ամանոսի (Սեւ) լեռներով: Կիլիկիան բաժանւում է` Լեռնային եւ Դաշտային մասերի, Քարքարօտ բլուրներ ունեցող արեւմտեան մասը կոչւում է Քարուտ: Կիլիկիան հնագոյն աղբիւրներում կոչուել է Կ'իցցոււատանայ, կապուած է եղել Հայկական էթնոսի հետ եւ տարածաշրջանի համար հանդէս էր գալիս որպէս հաւատամքի եւ աստուածապաշտական գլխաւոր կենտրոն: Հոմերոսի դիւցազներգութեան մէջ Հայոց արքայ (Հ)սկայ Զարմայրն էր ներկայացնում Ասէրի Երկրի ժառանգական արեւապաշտական գաղափարախօսութիւնը կապուած «Լոյս դռան», «Սկայի դուռ» արտայայտութեան հետ: (Հ)սկայ Զարմայրն էր պաշտպանում «Սկայի դուռ»գլխաւոր հաւատամքի դարպասը, Կիլիկիայի դարպասը: Հոմերոսեան ժամանակներից սկսուած Կիլիկիան Հայաստանում թագաւորել են Հայոց արքաներ: XI դ. վերջին Փոքր Հայքի եւ Ծոփքի տարածքում հիմնադրուեց Կիլիկեան Հայկական պետութիւնը (1080-1375 թթ): Հայոց էթնոսը իր ինքնիշխանութիւնը Կիլիկիայում վերականգնել է Բագրատունիների շառաւիղ հանդիսացող Ռուբինեանների կողմից, ովքեր հիմք դրեցին Ռուբինեան իշխանութեանը (1080-1198թթ.): 1198 թ-ին Լեւոն Բ Մեծագործի թագադրմամբ Հայաստանի մաս կազմող Կիլիկեան վերածեց Կիլիկիայի Հայկական Թագաւորութեան, որի բնակչութեան մեծ մասը հայեր էին: 1226 թ-ին Կիլիկիայի Հայկական Թագաւորութեան գահն անցաւ Ռուբինեաններից Հեթումեաններին: Կիլիկիայի Հայկական Թագաւորութիւնը իր գոյութեան ողջ ընթացքում եղել է պատերազմների մէջ մշտապէս ունեցել է բանակ, բանակի թուակազմը հասնում էր 60 հազարի: Թագաւորութեան մայրաքաղաքը սկզբնապէս Տարսոնն էր, յետագայում Ադանան եւ ի վերջոյ Սիսը, կաթողիկոսի նստավայրը հաստատուեց Հռոմկլա քաղաքում: Կիլիկիայի Հայկական Թագաւորութեան հիմնադրման սկիզբը համընկաւ առաջին խաչակրաց արշաւանքի հետ: Խաչակիրների ուղին անցնում էր Կիլիկիայով, հայերը արեւմտեան քրիստոնեաներին ընդունում էին որպէս հաւատակից: Կիլիկիայի Հայկական Թագաւորութեան եւ Արեւմտեան Եւրոպայի երկրների միջեւ, նաեւ Խաչակրաց արշաւանքների հետ կապուած, հաստատուեցին ռազմական եւ տնտեսական կապեր: Կիլիկիայի Հայկական Թագաւորութիւնն ունէր հզօր տնտեսութիւն, այն ժամանակուայ մեծագոյն նաւահանգիստներից մէկն էր` Այասը: Կիլիկիայի Հայկական վերջին Թագաւորութեան պատմութիւնը կարելի է բաժանել երկու շրջանի. ա) 1080 - 1198 թուականներ` Կիլիկիայի հայկական թագաւորութեան կազմաւորման եւ ամրապնդման ժամանակաշրջան բ) 1198-1375 թուականները` նրա բարգաւաճման եւ այնուհետեւ անկման շրջանը, երբ գոյութիւն ունէր որպէս կախեալ թագաւորութիւն: XVI դարի սկզբին Կիլիկիան զաւթել են թուրքերը: Համաձայն Օսմանեան կայսրութեան վարչատարածքային բաժանման` Կիլիկիան կազմել է Ադանայի նահանգը, 1880-ից Մարաշը ներառուել է Հալէպի նահանգի մէջ: Կիլիկիան Հայաստանը պատմական Հայաստանի նշանաւոր մասն է, յատկապէս իր թողած եւ աշխարհի շատ երկրներով սփռուած մշակութային (գրականութեան, երաժշտութեան Ճարտարապետութեան) ժառանգութեամբ: Կիլիկիայում էին գործում ժամանակին յայտնի հայ արուեստագէտներ Ներսէս Շնորհալին (Ներսէս Դ Կլայեցի կաթողիկոս) եւ Վարդան Այգեկցին: Յատկապէս մեծ համբաւ ունէր Կիլիկիայի Մանրանկարչութեան դպրոցը: Այդ դպրոցի սաներից էր աշխարհահռչակ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը, Կոստանդինը, Գրիգոր Մլիճեցին, Կիրակոսը: Թագաւորական ընտանիքները նոյնպէս շատ մօտ են կանգնած եղել մշակութային կեանքին: Յայտնի ռուս գրող Վալերի Բրիւսովը իր աշխատութիւններից մէկում նկարագրում է Կիլիկեան Հայաստանը, որպէս «մարդկութեան հոգեւոր կեանքի համաշխարհային կենտրոններից մէկըէ: Փոքր Հայքի` Կիլիկիան Հայաստանի` Սիրիահայ համայնքի վարժարանները Սիրիայի Կիլիկիայի հայերը 19-րդ դարի երկրորդ կէսից թուրքական լծի դէմ սկսուած պայքարին մասնակցել են ակտիւօրէն: 1920թ. օգոստոսին ազգային գործիչ Միհրան Տամատեանի (1863-1945) գլխաւորութեամբ հռչակուեց Կիլիկիայի ինքնիշխանութիւնն ու անկախութիւնը: Կիլիկիայի իշխանութիւնը կենտրոնացուել էր Անգլիայի հրամանատարութեան ձեռքում, այնուհետեւ Ֆրանսիայի: ֆրանսիական կառավարութիւնը 1921-ի հոկտեմբերի 20-ին Անկարայի պայմանագրով Կիլիկեան Հայաստանը յանձնեց Թուրքիային… Ցաւօք Կիլիկեան Հայաստանը զրկուեց հայ բնակչութիւնից սուլթան Աբդուլ Համիդի, երիտթուրքերի եւ քեմալականների հայասպան քաղաքականութեան հետեւանքով: Հայերի զանգուածային գաղթը դէպի Սիրիա վերստին տեղի է ունեցել Մեծ եղեռնից յետոյ: Ժամանակակից սիրիահայ համայնքը ձեւաւորուել է 1920-ական թթ. սկզբին, Արեւմտեան Հայաստանից եւ Կիլիկիայից բռնագաղթած հայերով: Ըստ տարբեր տեղեկութիւնների Սիրիայում բնակւում էր մօտ 150 հազարից մինչեւ 350 հազար հայ, հաշուառուած հայերի հիմնական զանգուածը տեղաբաշխուած Հալէպում, Դամասկոսում, Հոմսում, Լաթաքիայում, Քեսաբում, Կամըշլիում, Թարթուսում, Համայում եւ այլուր: Ժամանակակից Սիրիայում, Հալէպում XVI-XVII դդ. գործել է դպրատուն («դասատունէ), որի գրիչների գործերից պահպանուել են 200-ից աւելի ձեռագիր մատեաններ, ինչպէս նաեւ հալեպահայ վարպետների բարձրորակ որմնանկարներ, սրբապատկերներ ու մանրանկարներ: Յայտնի էին նկարիչներ Ումէի որդի Անանիան, Հանանիայի որդի Խաչատուրը եւ ուրիշներ: Հալէպում XIX դ. 40-ական թթ. գործել է հայկական չորս տարրական դպրոց: Հալեպահայ ազգային կեանքը կազմակերպել է Ռուբինեան միութիւնը (հիմնադրուել է 1846 թ.), 1858-ին բացուել է առաջին մանկապարտէզը («Ծաղկոց»), 1867-ին` առաջին իգական դպրոցը: 1876-ին հիմնուել են Ներսէսեան (արական) եւ Վարդուհեաց (իգական) դպրոցները: Ուսումնասիրաց ընկերութիւնը (1880), Դպրոցասէր տիկնանց միութիւնը (1898), Հալէպի գլխաւոր միջնակարգ դպրոցներն են Լազար Նաճարեան - Գալուստ Կիւլպենկեան, Կարէն Եփփէ, Կիլիկեան, Մխիթարեան վարժարանները: Նախակրթարաններից են Տաուտիէ թաղամասի հայ աւետարանականը, Կրթասիրացը, Գերմանիկեանը, Անարատ յղութեան քոյրերինը, Հայկազեանը, Ներսէսեանը եւ այլն: Դամասկոսում հայկական առաջին դպրոցը հիմնուել է 1849 թ., Ազգային թարգմանչաց երկրորդական վարժարանը հիմնադրուել է 1898 թ., Կ'իւլապի Կիւլպենկեան - Սահակեան, Հայ Աւետարանական (մանկապարտէզի եւ նախակրթարանի բաժիններով) եւ այլ վարժարաններ: 1922 թ. հիմնադրուել է Ս. Յակոբեանց ազգային երկսեռ վարժարանը, որն ունի նախակրթարան եւ մանկապարտէզի բաժիններ: 1921 թ հիմնադրուել է Մեծի Տանն Կիլիկիոյ տարրական եւ աւագ հայկական դպրոցը, 12 - րդ դասարանով, խառը միջնակարգ դպրոցը, որը բաղկացած է երեք բաժիններից` տնկարանային, տարրական եւ միջնակարգ, որոնցից իւրաքանչիւրն ունի իր առանձին շէնքը, այն գտնւում Սիսսի ծառուղու երկայնքով: Սկզբում, դպրոցը հիմնադրուել է 1921 թ` Կիլիկեան փախստականների ջանքերով, այնուհետեւ Կիլիկիայի ասոցիացիայի օգնութեամբ 1930 - ին: 1960 թ. Կիլիկեան դպրոցի ներքոյ գործող վարչակազմի Կիլիկեան մշակութային միութեան միջոցով վերակառուցուել է աւելի քան 450 աշակերտների համար: Կրթասիրաց աւագ դպրոց, որը հիմնադրուել է 1924 թ: Այնթափի Կրթասիրաց ասոցիացիայի ջանքերով բացուեց Այնթափի Կրթասիրաց Խառը դպրոցը, մինչեւ 1974 թ. դպրոցը գործում էր հին քրիստոնէական շէնքի մօտ, այժմ տեղափոխուել է նոր շէնք: 1930-ական թթ. Սիրիայում կային 18, 1946-47-ին` 21 դպրոց: 1947 թ - ին Կարէն Ջեպպէի նախաձեռնութեամբ, ապա կաթողիկոս Զարեհ Ա - ին Մայր Աթոռ Կիլիկիա, միջնորդութեամբ հիմնադրուեց Կարէն Ջեպպէի անունով դպրոցը: Դպրոցի շէնքն ընդլայնուել է 1966, 1973 եւ 1986 թ.: Այսօր, դպրոցն ունի աւելի քան 1100 աշակերտ: Լազար - Նաջարեան, Գալուստ Գիւլբենկեան - Կենտրոնական վարժարանը հիմնադրուել է 1954 թ - Լազար Նաջարեանի ջանքերով, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան կողմից, այն վերածուել է աւագ դպրոցի, որն ունի նաեւ միջնակարգ բաժին: 1959թ. այն վերանուանուել Լազար Նաջարեան, Գալուստ Գիւլբենկեան կենտրոնական - դպրոց: Դպրոցը ունի աւելի քան 1500 աշակերտ, այն գործում է Սիրիայի շրջանային կենտրոնական կոմիտէի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան կողմից: Դպրոցն ունի իր թատերական դահլիճը, որը կրում է իր անուան բարերարի անունը «գէորգ Յակոբ Նազարեանէ: 1972-78-ին` Սիրիայում գործում էր 14 հայկական միջնակարգ եւ տարրական դպրոցնէր: 1980-ական թթ. Սիրիայում կար 38 հայկական միջնակարգ եւ տարրական դպրոց, որից 24-ը գտնւում էր Հալէպում, 6-ը` Քեսաբում եւ շրջակայքում, 3-ը` Դամասկոսում, 2-ը` Կամըշլիում, 2-ը` Ջեզիրէում, 1-ը` Լաթաքիայում: 1986-ին` 22 դպրոց, 1994-ին` 14 դպրոց: Դեռեւս 1920-ական թթ-ից Սիրիայում գործում են մեծ թուով բարեգործական, հայրենակցական, մշակութային, հայրենասիրական, մարմնամարզական միութիւններ: Գնահատելի աշխատանքներ են կատարում Թեքեյեան մշակութային միութեան, Համազգային մշակութային միութեան, Հէըհ-ի մասնաճիւղերը, Ազգային մշակութային եւ Կիլիկեան մշակութային միութիւնները, ինչպէս նաեւ Մարտիրոս Սարեան ակադեմիան: Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակը իր «աւերիչէ հետքը թողեց սիրիահայութեան կենսակերպի վրայ: Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակը առաւել ցայտուն մատնանշեց սիրիական հասարակութեան ներքին ճգնաժամը, որը խիստ բացասաբար է անդրադառնում յատկապէս Սիրիական քրիստոնէական բնակչութեան վրայ, որի մէկ մասն ել կազմում է սիրիահայութիւնը: Ստեղծուած ճգնաժամային իրավիճակը բացասական մեծ ազդեցութիւն է թողել եւ թողնում է հայկական դպրոցներում դասաւանդման գործընթացի վրայ, այս պատերազմական իրավիճակներում ժամանակաւոր կամ մշտապէս փակուել եւ շարունակւում են փակուել հայկական դպրոցները Սիրիայում.. Սկիզբ առած պատերազմի թոհուբոհում Սիրիայի հայկական դպրոցները առաւել վտանգաւոր հատուածներում չեն գործում, իսկ խաղաղ շրջաններում ուսումը շարունակւում է: Սիրիայի հայկական դպրոցների ֆինանսաւորումը շարունակւում է Սիրիայի կառավարութեան կողմից, սա նշանակում է, որ դպրոցների աշխատանքները չեն դադարեցուելու կապուած պատերազմական գործողութիւնների հետ: Ըստ հայ աւետարանական եկեղեցիների համայնքապետի «Առաւել վտանգաւոր հատուածներում դպրոցները չեն գործում, իսկ խաղաղ շրջաններում ուսումը շարունակւում է: դամասկոսի թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տէր Արմաշ եպիսկոպոս Նալբանդեանը տեղեկացրեց. «Սիրիայում երկրի իշխանութեան եւ ընդդիմութեան միջեւ ամիսներ շարունակուող ռազմական գործողութիւնները չեն խաթարել Դամասկոսի հայկական եկեղեցիների եւ դպրոցների բնականոն աշխատանքը: Հայկական եկեղեցիները գործում են, եւ փակուելու մասին խօսք անգամ չկա»: Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Չինբաշեանը նշում է, որ Սիրիայում քաղաքական վիճակի վատթարացման հետեւանքով Սիրիահայ երեխաների ուսուցումը նպատակայարմար է կազմակերպել ոչ թէ Հայաստանում, այլ` Լիբանանում, ինչը պայմանաւորուած է լեզուի տարբերութեամբ եւ կրթական ծրագրով: Չնայած առաջացած շատ խնդիրների, Սիրիահայութեան բազմաթիւ դպրոցականներ տեղափոխուել են Հայաստանի Հանրապետութիւն եւ շարունակում են իրենց ուսուցումը: Հայաստանի Հանրապետութիւն տեղափոխուած Սիրիահայ դպրոցականները իրենց ուսուցումը հիմնականում իրականացնում են արեւելահայերէնով եւ առանձին բացուած յատուկ դպրոցներում արեւմտահայերէնով` Սիրիահայ կրթական ծրագրին համապատսխան: Սիրիահայերը հաղորդակցւում են արեւմտահայերէնով, փաստօրէն հեռանալով իրենց լեզուական միջավայրից եւ գտնուելով Հայաստանի Հանրապետութիւնում նրանց առջեւ ծառանում է լեզուի խնդիրը: Արեւմտեան Հայաստանի Գիտութեան եւ կրթութեան յանձնախումբը մտահոգ է սիրիահայերի առջեւ ծառացած խնդիրներով: Ելնելով առկայ իրավիճակից անհրաժեշտ է միասնական կերպով եւ հաստատուն քայլերով ձեռնամուխ լինել Սիրիայի հայկական համայնքի եւ հայկական դպրոցների պահպանմանը տեղում` Սիրիայում: Սիրիայի հայ հասարակութիւնը մեծ յոյսեր ունի, որ Սիրիայում տիրելու է խաղաղութիւն: Արդի պատմական զարգացումներին համապատասխան խնդիր է առաջացել վերարժեւորելու Կիլիկիան, որպէս հայկական բնօրրաններից մէկը, որպէս Փոքր Հայքի մէկ հատուածը: Դա նշանակում է, որ հարկաւոր է ոչ միայն մեր հոգու ու մտքի զօրութեամբ վերաիմաստաւորել եւ արժեւորել Կիլիկիայի պատմական եւ մշակութային նշանակութիւնը, այլեւ ֆիզիկապէս: Կ'արինէ Հայրապետեան Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան Կրթութեան եւ գիտութեան յանձնախումբ 09.11.2012 թ.
  -   Յօդուածներ