Հրդեհ Արարատի մարզի Արալէզ գիւղի յարակից տարածքում
15-03-2011 13:03:15 | Հայաստան | Հասարակութիւն
Մարտի 14-ին` ժամը 13.52-ին, ահազանգ է ստացուել, որ հրդեհ է բռնկուել Արարատի մարզի Արալէզ գիւղի յարակից տարածքում:
Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ:
Հրդեհը մեկուսացուել է ժամը 14.25-ին, մարուել`15.15-ին:
Այրուել է 1,5 հա խոտածածկ տարածք եւ Մ.Թեւանեանին պատկանող 170 հատ պտղատու ծառ: