Վնասուել է գազատար խողովակ.Տուժածներ չկան


Վնասուել է գազատար խողովակ.Տուժածներ չկան

  • 15-11-2012 12:15:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 14-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացուել, որ Երեւանի Զ. Եսայեան 116/3 տան մօտ տեղի է ունեցել գազի արտահոսք` բռնկումով: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ եւ ՃԿԿ արձագանքման խումբը: Տեղում պարզուել է, որ էլեկտրական սեան վրայ առաջացած էլեկտրական լարերի կարճ միացումից վնասուել է գազատար խողովակը, տեղի է ունեցել արտահոսք եւ բռնկում: Հրդեհը մարուել է ժամը 20.53-ին: Դէպքի վայր ժամանած գազի վթարային ծառայութեան աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը:
  -   Մամլո հաղորդագրություն