Ներդրուեց լիցենզաւորման յայտերի ընդունման էլեկտրօնային համակարգը


Ներդրուեց լիցենզաւորման յայտերի ընդունման էլեկտրօնային համակարգը

  • 14-03-2011 17:13:39   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանի կառավարութիւնում աւարտին է հասցուել լիցենզաւորման յայտերի ընդունման էլեկտրօնային համակարգի ներդրումը։ Այսուհետեւ կառավարութեան կ'այքիէջի միջոցով քաղաքացիները կարող էն դիմել տարբեր գերատեսչութիւններին լիցենզիայի այս կամ այն տեսակը ստանալու համար։ Այս մասին մարտի 14-ի ասուլիսում լրագրողներին յայտնեց ՀՀ կառավարութեան աշխատակազմի ղեկավար Դաւիթ Սարգսեանը։ Նշելով, որ այս համակարգը էապէս կը բարելաւի բիզնէս միջավայրը, նա յայտնեց նաեւ, որ արդէն ստացուել էն քաղաքաշինութեան ոլորտում գործունէութեան լիցենզիաներ ստանալու յայտեր։ Դ.Սարգսեանը տեղեկացրեց, որ այս պահի դրութեամբ լիցենզաւորման վճարները իրականացւում էն բանկերի միջոցով, սակայն մօտակայ մէկ ամսուայ ընթացքում վճարումները կարող էն իրականացուել բանկային քարտերի միջոցով։ Ըստ նրա, առաջիկայ երկու շաբաթուայ ընթացքում լրագրողներին կ'երկայացուի նաեւ էլեկտրօնային ռեգիստրի համակարգը։ Այդ համակարգի միջոցով բիզնեսը հնարաւորութիւն կը ստանայ 15-20 րոպէի ընթացքում գրանցել ձեռնարկութիւններ, կազմակերպութիւններ, առանց հարկային ծառայութիւն ներկայանալու ստանալ յարկ վճարողի հաշուառման համարը, վճարումներ կատարել, իսկ պետական մարմիններն էլ միասնական պատուհանի միջոցով հնարաւորութիւն կ'ունենան գրանցել ֆիրմային անուանումը։ Քաղաքացիները հնարաւորութիւն կ'ունենան նաեւ տեղեկանալ ցանկացած բիզնեսի կանոնադրութեան, սեփականատէրերի մասին։ ՀՀ կառավարութեան աշխատակազմի ղեկավարն ընդգծեց, որ այս նորամուծութիւնների համար պահանջարկի տեսանկիւնից կառավարութիւնը բաւականին մեծ ակնկալիքներ ունի, յատկապէս հաշուի առնելով այն, որ Հայաստանում գոյութիւն ունէն շուրջ 200 հազար լայնաշերտ ինտերնետ սպառողներ։ Ընդամէնը մէկ տարի առաջ այդ թիւը կազմել է 70 հազար, եւս մէկ տարի դրանից առաջ՝ 30 հազար, այսինքն՝ նման ինտերնետ օգտագործողների թիւը տարեկան աճում է 2-3 անգամ։ Դա հիմք է տալիս ակնկալելու, որ այս տարեվերջին այդ թիւը կարող է հասնել 400 հազարի։
  -   Տնտեսութիւն