Կ'արինէ Նալչաջեան. «Եթեր հեռարձակուող ծրագրերը դեգրադացնում են հեռուստադիտողին»


Կ'արինէ Նալչաջեան. «Եթեր հեռարձակուող ծրագրերը դեգրադացնում են հեռուստադիտողին»

  • 05-03-2011 15:40:44   | Հայաստան  |  Հասարակութիւն
«Մարդուն ամէնից շատ գրաւում են երգիծական հաղորդումները, բայց այսօր եթեր հեռարձակուող ծրագրերը դեգրադացնում են հեռուստադիտողին».- այս տեսակէտն արտայայտեց մարտի 5-ին «Արմատ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հոգեբան Կ'արինէ Նալչաջեանը: «Այն հումօրը, որն այսօր եթեր է հեռարձակւում, տխուր վիճակում է: Ժարգոնը, մտածողութեան ցածր մակարդակն ու տափակ հումօրը ապականում են եթերն ու հասարակութեանը, յատկապէս` երիտասարդներին: Այն կերպարները, որոնք այսօր մատուցւում են էկրանից, ուղղակի կրկնօրինակւում են պատանիների ու երիտասարդների կողմից»,- ասաց հոգեբանը, միաժամանակ ցաւով նշելով, որ նման հաղորդումների վրայ սահմանափակումներ չեն դրւում, քանզի այն անձիք ովքեր կարող են եւ պէտք է սահմանափակումներ դնեն , հաւանում են այդ հաղորդումները: Ըստ բանախօսի, այս ամէնի դէմն առնելու համար անհրաժեշտ են կոշտ արգելքներ, պէտք է լինեն գեղարուեստական խորհուրդներ, որոնք կը ֆիլտրեն հեռուստահաղորդումները: « Հեռուստաեթրից աղբ է թափւում, եւ ես հազիւ եմ հասցնում ալիքը փոխել»,- ասաց նա, միաժամանակ նշելով, որ այս ամէնը մարդու իրաւունքների կոպիտ ոտնահարում է:
  -   Հասարակութիւն