Տիգրան Սարգսեան. «Մենք պէտք է կ'արեւօրենք առաջին հերթին գիտելիքը»


Տիգրան Սարգսեան. «Մենք պէտք է կ'արեւօրենք առաջին հերթին գիտելիքը»

  • 02-03-2011 20:57:27   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը մարտի 2-ին Երեւանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ պետական բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում բարձր առաջադիմութեամբ աչքի ընկած ուսանողների կրթաթոշակների հաւաստագրերի յանձնման արարողութեանը: Վարչապետը հաւաստագրեր է յանձնել կրթաթոշակի արժանացած լաւագոյն ուսանողներին: Շնորհաւորելով մրցոյթում յաղթող ճանաչուած ուսանողներին կրթաթոշակի արժանանալու առթիւ` վարչապետ Սարգսեանը նշել է, որ կառավարութեան նպատակը համալսարաններում առաջադիմութիւնը խրախուսելն է: Իր ելոյթում կառավարութեան ղեկավարն անդրադարձել է ժամանակակից հասարակութիւնում գիտելիքի դերի կարեւորութեանը. ,ուսանողների ձգտումները պէտք է միտուած լինէն դէպի ապագայ: Կարեւոր է իմանալ ձեր կարծիքը` ինչպիսին էք դուք պատկերացնում Հայաստանի ապագան 15, 20, 25 տարի յետոյ եւ ինչպիսի երկրում դուք պէտք է ապրէք: Դա էապէս կ'օգնի նաեւ կառավարութեանը, որովհետեւ մենք պարտաւոր ենք այսօր Հայաստանում այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որպէսզի ձեր երազած երկրի ամուր հիմքերն ստեղծենք, եւ դուք էլ կարողանաք այդ գործը շարունակել, իսկ դա նշանակում է, որ մենք պէտք է կ'արեւօրենք առաջին հերթին գիտելիքը եւ գիտելիքահեն տնտեսութիւնը, գիտելիքահեն հասարակութիւնը: Այս նախադասութիւնների համար էս մշտապէս արժանանում եմ սուր քննադատութեան, որովհետեւ մեր ընդդիմախօսները չէն ընդունում այս գաղափարը, չէն ընդունում այս մօտեցումները: Իմ համոզմունքը հետեւեալն է. ժամանակակից աշխարհն ինտելեկտի, գիտելիքի մրցակցութեան աշխարհ է, եւ օրէցօր այս գործօնի նշանակութիւնն ու դերակատարութիւնն ուժգնանում է: Համոզուած եմ, որ դրան այլընտրանք չկայ, եւ եթէ մենք ուզում ենք կառուցել ժամանակակից հասարակութիւն, այն պէտք է հիմնուած լինի գիտելիքի վրայ: Այդ տեսակէտից մենք պարտաւոր ենք կարեւորել գիտելիք ունեցող մարդկանց, մարդկանց, ովքեր ինտելեկտուալներ էն, ովքեր իրենց նուիրում էն սովորելուն, եւ մեր հասարակութիւնը պէտք է արժեւորի այդպիսի մարդկանցէ: Դիմելով ուսանողներին, Տիգրան Սարգսեանն ընդգծել է. ,ցանկանում եմ, որ ձեր մէջ չսպառուի ձգտումը դէպի գիտելիքը: Ուզում եմ ձեզ հաւաստիացնել, որ կառավարութիւնն ամէն ինչ անելու է, որպէսզի հէնց այդպիսի մարդիկ առաջնորդեն մեր երկիրը, ղեկավարեն բարեփոխումները եւ լինէն այն տիպարը, մարդկային այն իդէալը, որին մենք պէտք է ձգտենք եւ դաստիարակենք նոր սերունդը այդ արժէքների հիման վրաէ: Այնուհետեւ վարչապետը պատասխանել է ուսանողների հարցերին: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, ուսանողական կրթաթոշակների տրամադրման ծրագիրն իրականացուել է ՀՀ կառավարութեան աջակցութեամբ. այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրուել է շուրջ 60 մլն դրամ: Ներկայացուած շուրջ 800 յայտերից կրթաթոշակի էն արժանացել առաջին կուրսում սովորող, անվճար համակարգում չընդգրկուած, բարձր առաջադիմութիւն եւ հասարակական ակտիւութիւն ցուցաբերած շուրջ 600 ուսանողներ: Նշենք, որ արդէն մեկնարկել է կրթաթոշակի արժանացած ուսանողների ուսման մէկ կիսամեակի համար յատկացուած վարձավճարների` բուհերին փոխանցման գործընթացը:
  -   Հասարակութիւն