Մարտի 1-ին մեկնարկել է հանրակրթական դպրոցների աշակերտներին թատրոններ եւ թանգարաններ անվճար աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը


Մարտի 1-ին մեկնարկել է հանրակրթական դպրոցների աշակերտներին թատրոններ եւ թանգարաններ անվճար աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը

  • 01-03-2011 21:02:30   | Հայաստան  |  Մշակոյթ
Երեւանի քաղաքապետարանի ենթակայութեան հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում թատրոններ եւ թանգարաններ յաճախելու աւանդոյթի վերականգնման, ինչպէս նաեւ կրթական հաստատութիւններում ուսումնադաստիարակչական եւ ճանաչողական գործունէութեան ակտիւացման նպատակով մարտի 1-ին Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանի նախաձեռնութեամբ մեկնարկել է հանրակրթական դպրոցների աշակերտների թատրոններ եւ թանգարաններ անվճար այցելութեան աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթութեան եւ մշակոյթի վարչութիւնների, մայրաքաղաքի թատրոնների տնօրէնների եւ գեղարուեստական ղեկավարների համատեղ քննարկման արդիւնքում կազմուել է ինչպէս ուսումնական ծրագրերի համապատասխան ներկայացումների խաղացանկը, այնպէս էլ յստակ ժամանակացոյց, որի համաձայն քաղաքապետարանի ենթակայութեան 161 դպրոցների աւելի քան 80 հազար 300 աշակերտ այս ուսումնական տարում (մարտի 1–ից մինչեւ մայիսի 15–ը ներառեալ) հնարաւորութիւն կ'ունենայ այցելել մայրաքաղաքի 9 թատրոններ: ,ծրագիրը քննարկուել է դեռեւս յունուարից: Բոլոր թատրոնների խաղաանկերը ներկայացուել էն դպրոցներին եւ, ուսուցչական կոլեկտիւների եւ ծնողների համատեղ քննարկման արդիւնքում ընտրուել էն ներկայացումները: Իւրաքանչիւր թատրոնից ընտրուել է երեքական ներկայացում եւ, փաստօրէն, կազմուած ժամանակցոյցի համաձայն, իւրաքանչիւր դպրոց մինչեւ ուսումնական տարեվերջ հնարաւորութիւն ունի դիտելու նշուած թատրոնների երեքական ներկայացումէ – ծրագրի մեկնարկի առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթութեան վարչութեան պետ Գայիանէ Սողոմոնեանը: Ծրագրով նախատեսւում է նաեւ դպրոցականների անվճար այցելութիւններ Երեւան քաղաքի պատմութեան թանգարան եւ դպրոցականի ֆիլհարմոնիայ, որտեղ աշակերտների համար ճանաչողական եւ խաղ դասեր կը կազմակերպուէն: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասքարակայնութեան հետ կապերի վարչութիւն
  -   Մշակոյթ