Մարտի 1-ին մեկնարկել է հանրակրթական դպրոցների աշակերտներին թատրոններ եւ թանգարաններ անվճար աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը


Մարտի 1-ին մեկնարկել է հանրակրթական դպրոցների աշակերտներին թատրոններ եւ թանգարաններ անվճար աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը

  • 01-03-2011 21:02:30   | Հայաստան  |  Մշակույթ
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում թատրոններ եւ թանգարաններ հաճախելու ավանդույթի վերականգնման, ինչպես նաեւ կրթական հաստատություններում ուսումնադաստիարակչական եւ ճանաչողական գործունեության ակտիվացման նպատակով մարտի 1-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ մեկնարկել է հանրակրթական դպրոցների աշակերտների թատրոններ եւ թանգարաններ անվճար այցելության աբոնեմենտներով ապահովելու ծրագիրը: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության եւ մշակույթի վարչությունների, մայրաքաղաքի թատրոնների տնօրենների եւ գեղարվեստական ղեկավարների համատեղ քննարկման արդյունքում կազմվել է ինչպես ուսումնական ծրագրերի համապատասխան ներկայացումների խաղացանկը, այնպես էլ հստակ ժամանակացույց, որի համաձայն քաղաքապետարանի ենթակայության 161 դպրոցների ավելի քան 80 հազար 300 աշակերտ այս ուսումնական տարում (մարտի 1–ից մինչեւ մայիսի 15–ը ներառյալ) հնարավորություն կունենա այցելել մայրաքաղաքի 9 թատրոններ: ,Ծրագիրը քննարկվել է դեռեւս հունվարից: Բոլոր թատրոնների խաղաանկերը ներկայացվել են դպրոցներին եւ, ուսուցչական կոլեկտիվների եւ ծնողների համատեղ քննարկման արդյունքում ընտրվել են ներկայացումները: Յուրաքանչյուր թատրոնից ընտրվել է երեքական ներկայացում եւ, փաստորեն, կազմված ժամանակցույցի համաձայն, յուրաքանչյուր դպրոց մինչեւ ուսումնական տարեվերջ հնարավորություն ունի դիտելու նշված թատրոնների երեքական ներկայացումե – ծրագրի մեկնարկի առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Ծրագրով նախատեսվում է նաեւ դպրոցականների անվճար այցելություններ Երեւան քաղաքի պատմության թանգարան եւ դպրոցականի ֆիլհարմոնիա, որտեղ աշակերտների համար ճանաչողական եւ խաղ դասեր կկազմակերպվեն: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասքարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play