Իրականացւում է Քաղաքացիական կացութեան ակտերի գրանցման տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ


Իրականացւում է Քաղաքացիական կացութեան ակտերի գրանցման տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ

  • 01-03-2011 15:59:46   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հայաստանի երիտասարդ իրաւաբանների ասոցիացիան ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի աջակցութեամբ ՀՀ ողջ տարածքում իրականացնում է Քաղաքացիական կացութեան ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է բացայայտել ՀՀ ՔԿԱԳ տարածքային գործակալութիւնների կողմից մատուցուող ծառայութիւնների ոլորտում առկայ հնարաւոր բացերն ու կոռուպցիոն ռիսկերը, բարելաւել նշուած մարմինների կողմից մատուցուող ծառայութիւնների որակը՝ կոռուպցիոն եւ այլ բացասական երեւոյթները նուազեցնելու ճանապարհով, նպաստել այդ ոլորտում ՀՀ քաղաքացիների իրաւունքների իրացմանն ու պաշտպանութեանը: Ծրագրի ամփոփումից յետոյ կներկայացուէն դրանց վերացմանն ուղղուած համապատասխան համակարգային եւ ընթացակարգային առաջարկութիւններ: Այսօրուանից սկսած ծրագրի դիտորդները այցելելու էն ՔԿԱԳ տարածքային բաժիններ՝ դիտարկելու վերջիններիս կողմից մատուցուող ծառայութիւնները եւ արձանագրելու հնարաւոր խախտումները: Հայաստանի երիտասարդ իրաւաբանների ասոցիացիայ «01» մարտի 2011թ. Երեւան
  -   Հասարակութիւն