Կարինէ Դանիէլեան. «Մենք կորցնում ենք Հայաստանի հարաւն ու հիւսիսը»<br />


Կարինէ Դանիէլեան. «Մենք կորցնում ենք Հայաստանի հարաւն ու հիւսիսը»

  • 23-02-2011 21:59:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
Հանքավայրերի բաց եղանակով շահագործման եւ բնապահպանական նորմերի կոպիտ խախտման հետեւանքով բնապահպանական լուրջ խնդիրներ էն առաջացել Հայաստանի մարզերում: Այս մասին փետրուարի 23-ի ասուլիսում ահազանգեց բնապահպան Կարինէ Դանիէլեանը։ Նա նշեց , որ էկոլոգիական փորձաքննութիւնները ցոյց էն տուել, թէ որքանով է Սիւնիքում մթնոլորտն ու հողը աղտոտուած ծանր մետաղներով: Նման վիճակն արդէն բաւական է, որ թոյլ չտային նոր հանքօգտագործման գործունէութիւն իրականացնել: Ըստ բնապահպանի, Կապանի մօտ նոր, բաց եղանակով բազմամետաղային հանքի շահագործումը անթոյլատրելի է եւ բնակչութիւնը ստիպուած է լինելու լքել տարածքը: Կ.Դանիէլեանի խօսքերով, նման վարուելակերպը վտանգում է մեր ապագան ու խախտում միջազգային կոնուենցիաները, որոնք մենք ստորագրել ենք: Ըստ բանախօսի, անկախութեան 20 տարիների գործընթացները ցոյց էն տալիս, որ «մենք կորցնում ենք Հայաստանի հարաւն ու հիւսիսը»: Նա նշեց նաեւ, որ Հայաստանում նորմերի խախտումներով գործող պոչամբարների առատութիւնը չի կարող նպաստել մաքուր գիւղատնտեսութեան ու տուրիզմի զարգացմանը: «Այսօր խօսում էն էկոլոգիապէս մաքուր գիւղմթերքի աճեցման մասին, բայց աղտոտուած տարածքում ի՞նչ մաքուր գիւղատնտեսութիւն: Ուստի Հայաստանի գիւղմթերքը չի կարող մրցունակ լինել միջազգային շուկայում»,- ասաց բնապահպանը։ Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Սոթք գիւղում վերջերս ծնուած երկգլխանի հորթի ծնւկնդի փաստին, Կ.Դանիէլեանը նշեց. «Մենք ուրախանում էինք Սոթքում այդ հրէշածին հորթուկի համար: Սակայն դա հանրապետութեան գերաղտոտուած տարածքներից մէկն է: Այդտեղ ծանր մետաղների մեծ քանակութեան կուտակում կայ: Եթէ մենք ուզում ենք նման մուտանտների վերածուել, իսկ մեր երեխաներն էլ նման հիւանդութիւններով հիւանդանան, ապա պէտք է ասենք` ամէն ինչ լաւ է»:
  -   Հասարակութիւն