Գնաճը 2011թ.-ին կը շարունակուի


Գնաճը 2011թ.-ին կը շարունակուի

  • 23-02-2011 21:46:25   | Հայաստան  |  Տնտեսութիւն
«Այլընտրանք» հետազօտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագէտ Թաթուլ Մանասերեանը փետրուարի 23-ի ասուլիսում, ներկայացնելով «Բարձր գնաճի իրական պատճառներն ու դրանց յաղթահարման հեռանկարները» տնտեսագիտական վերլուծութիւնը, կարծիք յայտնեց, որ գնաճը 2011թ.-ին կշարունակուի։ Նա միաժամանակ նշեց, որ գնաճը միշտ չէ, որ բացասական երեւոյթ է դիտարկւում, այլ եթէ 6-7 տոկոսի սահմաններում լինի, կարող է անգամ խթանել տնտեսութեան զարգացումը: Բայց, երբ գնաճը երնիշ է, այն վտանգում է անվտանգութիւնը: Տնտեսագէտը ողջունեց գնաճի հաշուառման ազգային վիճակագրական ծառայութեան մեթոդաբանութեան փոփոխութիւնը` նշելով, որ նախկինում երկրի իրական գործարար ակտիւութիւնը չէր երեւում, ինչն այժմ արդէն հաշուի էն առնում: Նա միաժամանակ նշեց դրանցում առկայ լուրջ խնդիրները. մասնաւորապէս, 470 սպառողական ապրանքների գների ինդեքսի հաշուարկը համարժէք չի արտացոլում երկրի տնտեսութեան ներսում առկայ կարեւորագոյն միտումները: ԱՒԾ գնաճի հաշուարկի մեթոդաբանութեան թերութիւններից տնտեսագէտը նշեց այն, որ ընտրուած էն ՀՀ տարբեր մարզերից 10 քաղաքներ, այնինչ գիւղերն ընդգրկուած չէն, սպառումը չի ներկայացւում ըստ սպառողների շեմի եւ այլն: Թ. Մանասերեանը գնաճի իրական պատճառները դասակարգեց ըստ ներքին եւ արտաքին խմբերի: Արտաքին պատճառներից նա առանձնացրեց ապրանքների միջազգային գների աճը, բնական աղէտները, ճգնաժամի պայմաններում աշխարհի տարբեր երկրներում սպառողների գնողունակութեան նկատելի անկումը: «Արտաքին պատճառներից գլոբալ խնդիր է հանդիսանում գիւղատնտեսութեան սուբսիդաւորումը: Եթէ զարգացած երկրները կարող էն սուբսիդաւորել ու իջեցնել գները, ապա Հայաստանը չի կարող նոյնն անել»,- ասաց նա, յաւելելով, որ ճգնաժամի պայմաններում այս ոլորտը քիչ է սուբսիդաւորուել ու այդ պատճառով քիչ մթերք է արտադրուել:
  -   Տնտեսութիւն