Հայաստանում համակարգիչների ծրագրային ապահովման խախտումները կազմում են 23 մլն ԱՄՆ դոլար


Հայաստանում համակարգիչների ծրագրային ապահովման խախտումները կազմում են 23 մլն ԱՄՆ դոլար

  • 12-05-2011 12:48:42   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Բի ԷՍ ԷՅ ընկերութեան 2010 թուականի «Ծրագրային ապահովման հէնութեան վերաբերեալ համաշխարհային ուսումնասիրութեան» տուեալներով, Հայաստանում համակարգիչների վրայ տեղադրուած չարտօնագրուած ծրագրային ապահովման առեւտրային արժէքը հասել է 23 մլն ԱՄՆ դոլարի` կազմելով 89 տոկոս, եւ ըստ այդմ հէնութեան մակարդակով Հայաստանը դասուել է 110 տեղում: 2009 թուականի ցուցանիշի համեմատ անցած տարի ծրագրային ապահովման հէնութեան մակարդակը նուազել է 1 տոկոսով: ՏՏ ոլորտի առաջատար շուկայի հետազօտութիւններ եւ կանխատեսումներ իրականացնող ընկերութիւնների ծրագրային ապահովման հէնութեան համաշխարհային ութերորդ ուսումնասիրութիւնն իրականացուել է «Բի ԷՍ ԷՅ» եւ «Այ ԴԻ ՍԻ» ընկերութիւնների համագործակցութեամբ` օգտագործելով մեթոդոլոգիայ, որը միաւորում է 182 առանձնացուած տուեալների մուտքեր աշխարհի 116 երկրների եւ շրջանների համար: Այս տարուայ ուսումնասիրութիւնը ներառում է նաեւ նոր հարթութիւն. հանրային կարծիքի ուսումնասիրութիւնը, սոցիալական դրսեւորումները եւ վերաբերմունքը կապուած ծրագրային ապահովման հէնութեան հետ, որն իրականացուել է Ipsos-ի հասարակական գործերի կողմից: Գլոբալ առումով ծրագրային ապահովման արժէքի կորուստը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 59 մլրդ ԱՄՆ դոլարի, որը 2003թ.-ի համեմատ գրեթէ կրկնակի աւելի է: 2010 թուականին ուսումնասիրուած 116 աշխարհագրական տեղանքների ուղիղ կէսում հէնութիւնը կազմում է 62 տոկոս կամ աւելի բարձր է, գլոբալ հէնութեան միջին ծաւալը՝ 42 տոկոս: Զարգացող երկրներում ծրագրային ապահովման հէնութիւնը ծաւալը 2,5 անգամ աւելի բարձր է զարգացած երկրների համեմատ, եւ յենական ծրագրային ապահովման առեւտրային արժէքը (9 մլրդ դոլար) կազմում է համաշխարհային ընդհանուր ծաւալի կէսից աւելին :
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ