Նախկին գիւղապետը չարաշահելով պաշտօնական<br /> լիազորութիւնները` կեղծ աճուրդով վաճառել է Կարմրավանի անասնագոմը<br />


Նախկին գիւղապետը չարաշահելով պաշտօնական
լիազորութիւնները` կեղծ աճուրդով վաճառել է Կարմրավանի անասնագոմը

  • 21-02-2011 20:36:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԳԻՒՄՐԻ, 21 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շիրակի մարզի դատախազութիւնում յարուցուել է քրէական գործ` համայնքի ղեկավարի կողմից պաշտօնական լիազորութիւնները չարաշահելու դէպքի առթիւ: Նիւթերի ուսումնասիրութեամբ պարզուել է, որ Շիրակի մարզի Կարմրավան գիւղի բնակիչ Ա.Կարապետեանը 2001-2007թթ.-ին աշխատել է որպէս Կարմրավան համայնքի ղեկավար: 2004թ.-ի օգոստոսի 9-ին նա կեղծ աճուրդ-վաճառք կազմակերպելու եւ անցկացնելու միջոցով Կարմրավան համայնքին պատկանող թիւ 3-րդ կիսաքանդ անասնագոմը վաճառել է նոյն գիւղի բնակիչ Գ.Յարութիւնյանին` արդիւնքում համայնքին պատճառելով 1,85 մլն դրամի նիւթական վնաս: «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Գլխաւոր դատախազութեան Հանրային կապերի վարչութիւնից, փաստի առթիւ Շիրակի մարզի դատախազութիւնում յարուցուել է քրէական գործ` ՀՀ քրէական օրէնսգրքի 308-րդ յօդուածի 2-րդ մասով: Կատարւում է նախաքննություն:
  -   Հասարակութիւն