Յան Ձիեչ. «Հայաստանը Չինաստանի համար բարեկամ երկիր եւ<br /> յուսալի գործընկեր է»<br />


Յան Ձիեչ. «Հայաստանը Չինաստանի համար բարեկամ երկիր եւ
յուսալի գործընկեր է»

  • 17-02-2011 21:27:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով փետրուարի 17-ին Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը վստահութիւն է յայտնել, որ նրա այցը նոր խթան կհանդիսանայ երկու երկրների միջեւ յարաբերութիւնների յետագայ խորացման համար, ինչպէս նաեւ կնպաստի Նախագահ Հու Ձինթաոյի հետ իր հանդիպումների ժամանակ ձեռք բերուած պայմանավորվածությունների իրագործմանը: Նա շնորհակալութիւն է յայտնել Չինաստանի ղեկավարութեանը եւ ժողովրդին` Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկրին ցուցաբերած աջակցութեան համար եւ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռուած է Չինաստանի հետ յարաբերութիւնների խորացմամբ: «Մենք նաեւ շահագրգիռ ենք մեր տարածաշրջանային, տնտեսական գործընթացներում Չինաստանի մասնակցութեան յետագայ ընդլայնմամբ, եւ միայն ուրախ կլինենք այդ գործընթացներում տարէցտարի Ձեր երկրի ներգրավվածության մեծացման համար»,- ասել է Ս.Սարգսեանը: «Հայաստանը Չինաստանի համար բարեկամ երկիր եւ յուսալի գործընկեր է: Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացումը եւ Ձեր երկրին աջակցութիւնը Չինաստանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթություններից է: Մենք պատրաստ ենք այսուհետ եւս շարունակել Հայաստանի տնտեսութեան զարգացմանն աջակցութիւնն ու տարբեր ոլորտներում համագործակցութիւնը, որտեղ լայն հեռանկար եւ մեծ ներուժ ենք տեսնում: Ես գիտեմ, որ իմ երկրի նախագահի` պարոն Հու Ձինթաոյի հետ Շանհայում Դուք շատ կարեւոր բանակցութիւններ եք ունեցել: Մեր պետութիւնների համար, իսկապէս, կարեւոր է նոր կողմնորոշիչներ նշել եւ որոշումներ կայացնել յետագայ երկկողմ յարաբերութիւնների զարգացման համար»,- իր հերթին նշել է Յան Ձիեչը: Նա նշել է, որ միջազգային եւ տարածաշրջանային կարեւորագոյն մի շարք հարցերում Հայաստանի եւ Չինաստանի դիրքորոշումները համընկնում են: Երկու երկրները լաւագոյնս համագործակցում են նաեւ միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում:
  -   Քաղաքական