Յան Ձիեչ. «Հայաստանը Չինաստանի համար բարեկամ երկիր եւ<br /> հուսալի գործընկեր է»<br />


Յան Ձիեչ. «Հայաստանը Չինաստանի համար բարեկամ երկիր եւ
հուսալի գործընկեր է»

  • 17-02-2011 21:27:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով փետրվարի 17-ին Չինաստանի արտգործնախարար Յան Ձիեչին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացման համար, ինչպես նաեւ կնպաստի Նախագահ Հու Ձինթաոյի հետ իր հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը: Նա շնորհակալություն է հայտնել Չինաստանի ղեկավարությանը եւ ժողովրդին` Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկրին ցուցաբերած աջակցության համար եւ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ հարաբերությունների խորացմամբ: «Մենք նաեւ շահագրգիռ ենք մեր տարածաշրջանային, տնտեսական գործընթացներում Չինաստանի մասնակցության հետագա ընդլայնմամբ, եւ միայն ուրախ կլինենք այդ գործընթացներում տարեցտարի Ձեր երկրի ներգրավվածության մեծացման համար»,- ասել է Ս.Սարգսյանը: «Հայաստանը Չինաստանի համար բարեկամ երկիր եւ հուսալի գործընկեր է: Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ Ձեր երկրին աջակցությունը Չինաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Մենք պատրաստ ենք այսուհետ եւս շարունակել Հայաստանի տնտեսության զարգացմանն աջակցությունն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը, որտեղ լայն հեռանկար եւ մեծ ներուժ ենք տեսնում: Ես գիտեմ, որ իմ երկրի նախագահի` պարոն Հու Ձինթաոյի հետ Շանհայում Դուք շատ կարեւոր բանակցություններ եք ունեցել: Մեր պետությունների համար, իսկապես, կարեւոր է նոր կողմնորոշիչներ նշել եւ որոշումներ կայացնել հետագա երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,- իր հերթին նշել է Յան Ձիեչը: Նա նշել է, որ միջազգային եւ տարածաշրջանային կարեւորագույն մի շարք հարցերում Հայաստանի եւ Չինաստանի դիրքորոշումները համընկնում են: Երկու երկրները լավագույնս համագործակցում են նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play