Յան Ձիեչին հեռանկարային է համարել չինական շուկայ հայկական<br /> ապրանքների արտահանումը<br />


Յան Ձիեչին հեռանկարային է համարել չինական շուկայ հայկական
ապրանքների արտահանումը

  • 17-02-2011 20:46:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը փետրուարի 17-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիին: Հիւրի պատուին տրուել է պաշտօնական ճաշ: Ողջունելով հիւրին` կառավարութեան ղեկավարը կարեւորել է երկու երկրների միջեւ հաստատուած քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակի շփումները քաղաքական, տնտեսական ու մշակոյթային ոլորտներում: Վարչապետն անդրադարձել է «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդէսի շրջանակում Չինաստան կատարած իր այցին` նշելով, որ ջերմ յիշողութիւններ ունի թէ' Չինաստանի բարձրագոյն ղեկավարութեան ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներից, թէ' համաշխարհային ցուցահանդեսից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակութեամբ են խօսել հայ-չինական յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ արձանագրուած շոշափելի առաջընթացի մասին: Քննարկուել են էներգետիկայի, քիմիայի, գիւղատնտեսութեան, զբօսաշրջութեան, մշակոյթի եւ կրթութեան ոլորտներում համագործակցութեան հեռանկարները: Տ.Սարգսեանը կարեւորել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկութեան գործարկումը` ընդգծելով, որ այդ յաջողուած փորձի հիման վրայ հնարաւոր է նոր համատեղ նախաձեռնութիւնների իրականացումը: Երկկողմ առեւտրաշրջանառութեան աճի համատեքստում անհրաժեշտ է համարուել չօգտագործուած մեծ ներուժի իրացումը: Խօսելով երկկողմ տնտեսական յարաբերութիւնների շարունակական խորացման մասին` Յան Ձիեչին հեռանկարային է համարել չինական շուկայ հայկական ապրանքների արտահանումը: Ընդգծելով ներդրումների խթանման ուղղութեամբ քայլերի իրականացման անհրաժեշտութիւնը` կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան երկաթգծի շինարարութեան հարցում չինական կողմի հետաքրքրութեանը: Հայաստանի վարչապետն ու Չինաստանի արտգործնախարարը կարեւորել են հայ-չինական միջկառավարական համատեղ յանձնաժողովի դերը երկկողմ յարաբերութիւնների զարգացման գործում: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել յանձնաժողովի յաջորդ նիստն անցկացնել Երեւանում: Զրուցակիցները մեծապէս կարեւորել են նաեւ երկու երկրների միջեւ օդային ուղղակի հաղորդակցութեան հաստատումը, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը եւ կրթութեան ոլորտում համագործակցութեան ընդլայնումը: Չինաստանի արտգործնախարարը շնորհակալութիւն է յայտնել ՉԺՀ քաղաքացիների համար վիզաների ստացման ընթացակարգերի պարզեցման, իսկ Հայաստանի վարչապետը` մեր երկրին ցուցաբերուող շարունակական օժանդակության համար: Վարչապետը շնորհաւորել է Յան Ձիեչիին Չինաստանում այսօր նշւող Լապտերների տոնի կապակցութեամբ եւ խնդրել իր ողջոյնները փոխանցել Չինաստանի վարչապետ Ցզյաբաոյին:
  -   Տնտեսութիւն