«Կիեւեան» կամրջից ցած նետուած տղամարդը ընկել է ծառի վրայ եւ<br /> հոսպիտալացվել<br />


«Կիեւեան» կամրջից ցած նետուած տղամարդը ընկել է ծառի վրայ եւ
հոսպիտալացվել

  • 16-02-2011 15:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 15-ի ժամը 23.04-ին ՀՀ Փրկարար ծառայութիւնում տեղեկություն է ստացուել, որ Երեւանի «Կիեւեան» կամրջից մարդ է նետուել` ընկնելով ծառի վրայ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Դէպքի վայր է մեկնել յատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 23.35-ին փրկարարները ծառից իջեցրել են 1978թ. ծնուած Սերգեյ Ա.-ին, որը հոսպիտալացվել է «Արմէնիա» բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատուել է ծանր:
  -   Հասարակութիւն