«Կիեւյան» կամրջից ցած նետված տղամարդը ընկել է ծառի վրա եւ<br /> հոսպիտալացվել<br />


«Կիեւյան» կամրջից ցած նետված տղամարդը ընկել է ծառի վրա եւ
հոսպիտալացվել

  • 16-02-2011 15:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 15-ի ժամը 23.04-ին ՀՀ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Երեւանի «Կիեւյան» կամրջից մարդ է նետվել` ընկնելով ծառի վրա եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 23.35-ին փրկարարները ծառից իջեցրել են 1978թ. ծնված Սերգեյ Ա.-ին, որը հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play