ԿԲ-ն հետեւողական է կենսաթոշակառուների պատշաճ սպասարկումն ապահովելու հարցում


ԿԲ-ն հետեւողական է կենսաթոշակառուների պատշաճ սպասարկումն ապահովելու հարցում

  • 14-02-2011 19:27:06   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2011 թ.-ից Հայաստանի Հանրապետութիւնում գործում է ֆինանսական համակարգի միջոցով կենսաթոշակների վճարման նոր ընթացակարգ, որն իրականացւում է ՀՀ տարածքում գործող բանկերի եւ վճարահաշուարկային կազմակերպութիւնների միջոցով: Ներկայումս տուեալ գործընթացին մասնակցում էն ՀՀ տարածքում գործող 15 առեւտրային բանկեր («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ, «Արարատբանկ» ԲԲԸ, «Անելիքբանկ» ՓԲԸ, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ, «Պրոմեթէյբանկ» ՍՊԸ, «ԲՏԱՅ բանկ» ՓԲԸ, «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, «Կոնուէրս բանկ» ՓԲԸ, «Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ բանկ» ՓԲԸ, «Արցախբանկ» ՓԲԸ, «Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ, «Յունիբանկ» ՓԲԸ, «Արդշինինուեստբանկ» ՓԲԸ, «Մելլաթբանկ» ՓԲԸ) եւ 6 ոչ բանկ վճարահաշուարկային կազմակերպութիւն («Ադալեւ Ռիայ» ՍՊԸ, «Ի-դրամ» ՍՊԸ, «ԿՈՒԱԴՐԱԿՈՄ» ՍՊԸ, «Դէպի տուն» ՍՊԸ, «ՄԷԳԱՅ ՊԱՆՏԵՐԱՅ» ՍՊԸ, «Հայփոստ» ՓԲԸ): Համաձայն նոր կարգի, իւրաքանքանչիւր կենսաթոշակառու ինքնուրոյն է որոշում, թէ ինչպէս է ցանկանում ստանալ իր թոշակը` կանխիկ եղանակով փոստատարի կամ առաքիչի միջոցով, թէ անկանխիկ` իր կողմից ընտրած բանկում հաշիւ բացելու միջոցով: Ընդ որում, այդ նպատակով բացուած բանկային հաշուի բացումը, վարումը եւ սպասարկումն իրականացւում էն անվճար: Հաշուի առնելով, որ կենսաթոշակառուն կարող է բացել բանկում կենսաթոշակի համար նախատեսուած բանկային հաշիւ, բանկերի կողմից առաջարկւում էն նաեւ վճարային քարտեր: Բանկային հաշուին կցուած վճարային քարտը նոյնպէս տրամադրւում եւ սպասարկւում է անվճար, բացառութեամբ այլ բանկերին պատկանող բանկոմատներից դրամական միջոցներ ստանալու գործարքից: Ինչպէս տեղեկացնում է Կենտրոնական բանկի հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւնը, կենսաթոշակը բանկային հաշուով կամ վճարահաշուարկային կազմակերպութեան միջոցով ստանալու համար կենսաթոշակառուն կարող է այցելել իր բնակութեան վայրին մօտ գտնուող, վերը ներկայացուած ցանկում ներառուած որեւէ բանկ, բանկի մասնաճիւղ կամ վճարահաշուարկային կազմակերպութիւն, լրացնի կենսաթոշակի համար նախատեսուած բանկային հաշուի բացման կամ կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարման դիմում: Ընդ որում, կանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու դէպքում, դիմումում նշում է, թէ ինչպէս է ցանկանում ստանալ իր թոշակը` անձամբ այցելելով տուեալ վճարահաշուարկային կազմակերպութեան գրասենեակ, թէ առաքիչի կամ փոստատարի կողմից տուն հասցնելու միջոցով: Միաժամանակ կենսաթոշակառուն ներկայացնում է իր անձնագիրը կամ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրէնքով սահմանուած անձը հաստատող այլ փաստաթուղթ, կենսաթոշակային գրքոյկ եւ սոցիալական քարտ: Անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի վաւեր լինելու պայմանը պարտադիր է: Այնուհետեւ բանկի կողմից կենսաթոշակառուին է տրամադրւում բանկային հաշուի համարը, իսկ կանխիկ եղանակով ստանալու դէպքում` վճարահաշուարկային կազմակերպութեան կողմից լրացուած տեղեկանք, որը կենսաթոշակառուն պէտք է ներկայացնի ՀՀ սոցիալական հարցերի նախարարութեան իր բնակավայրի սպասարկումը իրականացնող կենսաթոշակների նշանակման ստորաբաժանում` այսուհետ կենսաթոշակը տուեալ բանկային հաշուին փոխանցելու կամ տուեալ վճարահաշուարկային կազմակերպութեան միջոցով ստանալու նպատակով: Հաշուի առնելով սոյն ընթացակարգի կարեւորութիւնը եւ արդիականութիւնը, ՀՀ կենտրոնական բանկը հետեւողական է լինելու իր կողմից լիցենզաւորուած սուբյեկտների կողմից տուեալ գործընթացի սահուն եւ անխոչընդոտ իրականացման ապահովման ուղղութեամբ` առողջ մրցակցային պայմանների ստեղծման եւ կենսաթոշակառուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով:
  -   Հասարակութիւն