Օմանի դեսպանը իր հաւատարմագրերի պատճէնը յանձնեց Հայաստանի<br /> արտգործնախարարին<br />


Օմանի դեսպանը իր հաւատարմագրերի պատճէնը յանձնեց Հայաստանի
արտգործնախարարին

  • 14-02-2011 16:28:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 14-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Օմանի դեսպան Մուհամադ բին Աուադ Ալ-Հոսանին (Mouhammad bin Awad al-Hosan, նստավայրը` Մոսկուա)` հաւատարմագրերի պատճենի յանձնման կապակցութեամբ: Է.Նալբանդեանը շնորհաւորեց նրան Հայաստանում դեսպան նշանակուելու կապակցութեամբ եւ հոյս յայտնեց, որ դեսպան բին Աուադ Ալ-Հոսանին իր նշանակալի ներդրումը կունենայ երկկողմ յարաբերութիւնների առաւել զարգացման գործում: Նախարարը նշեց, որ ինքը եղել է առաջին հայ բարձրաստիճան պաշտօնեան, ով այցելել է Օման որպէս ՀՀ նախագահի յատուկ ներկայացուցիչ դեռեւս 1993-ին: Անդրադառնալով արաբական պետութիւնների հետ Հայաստանի աւանդական ջերմ եւ բարեկամական յարաբերութիւններին, Է.Նալբանդեանը ընդգծեց դրանց առաւել զարգացման եւ ընդլայնման կարեւորութիւնը: Այդ ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ միայն անցեալ տարի արաբական երկրներում Հայաստանը երկու դիւանագիտական ներկայացուցչութիւն է հիմնել: Օմանի դեսպանը վստահեցրեց, որ կանի առաւելագոյնը երկու երկրների միջեւ տարբեր բնագաւառներում համագործակցութեան ամրապնդման համար: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպություններում երկու պետութիւնների համագործակցութեան հարցին, մտքեր փոխանակեցին մերձաւորարեւելեան խնդիրների շուրջ:
  -   Քաղաքական