Համագործակցութեան բաղադրիչի բացակայութիւնը բացասական է<br /> ազդում ողջ տարածաշրջանի առաջնթացի վրայ<br />


Համագործակցութեան բաղադրիչի բացակայութիւնը բացասական է
ազդում ողջ տարածաշրջանի առաջնթացի վրայ

  • 14-02-2011 14:54:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 14 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհրդում (ԱԽ) տեղի է ունեցել քննարկում «Միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանումն ու անվտանգութեան եւ զարգացման փոխկապվածությունը» խորագրով: Քննարկմանը մասնակցում էին Խորհրդի անդամ եւ ոչ անդամ երկրների ներկայացուցիչները, մի շարք բարձրաստիճան պաշտոնեաներ, այդ թւում` ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղարը, Բրազիլիայի, Գերմանիայի, Կոլումբիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Պորտուգալիայի, Հնդկաստանի, Սլովենիայի, Կոստա Ռիկայի ԱԳ նախարարները, Համաշխարհային բանկի յատուկ ներկայացուցիչը: Քննարկմանը մասնակցել է նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան , ով անդրադարձել է յարատեւ խաղաղութեան ապահովման հարցում տնտեսական համագործակցութեան նշանակութեանը: Իր ելոյթում նա, մասնաւորապէս, ասել է, որ տարածաշրջանային անվտանգութեան եւ զարգացման նպատակներին հասնելու համար Հարաւային Կովկասն այսօր շարունակում է դիմակայել բազմաթիւ մարտահրավերների եւ դժուարութիւնների: Համագործակցութեան բաղադրիչի բացակայութիւնը բացասական է ազդում ողջ տարածաշրջանի առաջնթացի վրայ, եւ դեռեւս լիովին չի օգտագործուել այն հիմնական ներուժը, որը կստեղծեր տարածաշրջանային առեւտրի, ներդրումների, զբաղվածության բնագաւառներում իրական հնարաւորութիւններ` նպաստելով փոխգործակցությանը եւ քաղաքական հարցերի կարգաւորմանը: «Միջազգային փորձը ցոյց է տալիս, որ տնտեսական համագործակցութիւնը կարող է հանդիսանալ վստահութեան ամրապնդման այն արժէքաւոր միջոցը, որը յաճախակի հանգեցնում է քաղաքական մերձեցման` ինչպէս օրինակ այն տեղի ունեցաւ Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայում եւ Ասիայում: Վերջին երկու տասնամեակների զարգացումները ցոյց են տալիս նաեւ, որ Հարաւային Կովկասի տարածաշրջանում տնտեսական համագործակցութեան մերժումը, փակ սահմանների եւ շրջափակումների պարտադրումը ոչ միայն չեն նպաստում քաղաքական կարգաւորմանը, այլ առաւել, օտարում են ժողովուրդներին, խորտակում նրանց յոյսն ու հաւատը յարատեւ խաղաղութեան հանդէպ»,- ասել է Կ.Նազարեանը: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշել է նաեւ, որ փոխգործակցութեան հասնելու եւ դրա աշխարհագրութիւնն ընդլայնելու համար Հարաւային Կովկասն այսօր կարիք ունի դոնոր-երկրների կողմից հովանաւորւող բազմաթիւ նախաձեռնութիւնների, ծրագրերի եւ որ միջազգային ֆինանսական հաստատութիւնների, ինչպէս նաեւ մասնաւոր սեկտորի ներդրումները պէտք է վճռորոշ դեր ունենան այս ուղղութեամբ առաջընթացի հասնելու համար:
  -   Քաղաքական