Համագործակցության բաղադրիչի բացակայությունը բացասական է<br /> ազդում ողջ տարածաշրջանի առաջնթացի վրա<br />


Համագործակցության բաղադրիչի բացակայությունը բացասական է
ազդում ողջ տարածաշրջանի առաջնթացի վրա

  • 14-02-2011 14:54:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում (ԱԽ) տեղի է ունեցել քննարկում «Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումն ու անվտանգության եւ զարգացման փոխկապվածությունը» խորագրով: Քննարկմանը մասնակցում էին Խորհրդի անդամ եւ ոչ անդամ երկրների ներկայացուցիչները, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Բրազիլիայի, Գերմանիայի, Կոլումբիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Պորտուգալիայի, Հնդկաստանի, Սլովենիայի, Կոստա Ռիկայի ԱԳ նախարարները, Համաշխարհային բանկի հատուկ ներկայացուցիչը: Քննարկմանը մասնակցել է նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան , ով անդրադարձել է հարատեւ խաղաղության ապահովման հարցում տնտեսական համագործակցության նշանակությանը: Իր ելույթում նա, մասնավորապես, ասել է, որ տարածաշրջանային անվտանգության եւ զարգացման նպատակներին հասնելու համար Հարավային Կովկասն այսօր շարունակում է դիմակայել բազմաթիվ մարտահրավերների եւ դժվարությունների: Համագործակցության բաղադրիչի բացակայությունը բացասական է ազդում ողջ տարածաշրջանի առաջնթացի վրա, եւ դեռեւս լիովին չի օգտագործվել այն հիմնական ներուժը, որը կստեղծեր տարածաշրջանային առեւտրի, ներդրումների, զբաղվածության բնագավառներում իրական հնարավորություններ` նպաստելով փոխգործակցությանը եւ քաղաքական հարցերի կարգավորմանը: «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական համագործակցությունը կարող է հանդիսանալ վստահության ամրապնդման այն արժեքավոր միջոցը, որը հաճախակի հանգեցնում է քաղաքական մերձեցման` ինչպես օրինակ այն տեղի ունեցավ Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայում եւ Ասիայում: Վերջին երկու տասնամյակների զարգացումները ցույց են տալիս նաեւ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական համագործակցության մերժումը, փակ սահմանների եւ շրջափակումների պարտադրումը ոչ միայն չեն նպաստում քաղաքական կարգավորմանը, այլ առավել, օտարում են ժողովուրդներին, խորտակում նրանց հույսն ու հավատը հարատեւ խաղաղության հանդեպ»,- ասել է Կ.Նազարյանը: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշել է նաեւ, որ փոխգործակցության հասնելու եւ դրա աշխարհագրությունն ընդլայնելու համար Հարավային Կովկասն այսօր կարիք ունի դոնոր-երկրների կողմից հովանավորվող բազմաթիվ նախաձեռնությունների, ծրագրերի եւ որ միջազգային ֆինանսական հաստատությունների, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի ներդրումները պետք է վճռորոշ դեր ունենան այս ուղղությամբ առաջընթացի հասնելու համար:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play