«Սաբահ» թերթի հրապարակումը կազմակերպուած արտահոսք է,- գտնում<br /> է թուրքագետ Արտակ Շաքարեանը<br />


«Սաբահ» թերթի հրապարակումը կազմակերպուած արտահոսք է,- գտնում
է թուրքագետ Արտակ Շաքարեանը

  • 11-02-2011 18:22:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 24-ին Ցեղասպանութեան զոհերի յիշատակը յարգելու համար Թուրքիայից Հայաստան պատուիրակ ուղարկելու մտադրութեան մասին թուրքական «Սաբահի» հրապարակումը կազմակերպուած արտահոսք է եւ նպատակ ունի ստուգել սեփական հասարակութեան արձագանքը եւ Հայաստանին նախապատրաստական ուղերձ յղել: Փետրուարի 11-ի ասուլիսում այսպիսի տեսակէտ յայտնեց թուրքագետ Արտակ Շաքարեանը: «Փաստորեն այս քայլով թուրքերը մեզ զինաթափ են անում, չէի ասի` բոլոր զենքերից, բայց գոնէ մէկ զենքից, այսինքն` միջազգային հանրութեանը ցոյց են տալիս, որ թէեւ մենք համաձայն չենք հայերի տեսակէտի հետ, ամէն դէպքում, որպէս մարդ արարած, մենք նրանց հարգում ենք եւ ցավակցում»,- ասաց նա: Ա.Շաքարեանը գտնում է, որ առաւել հաւանական սցենարն այն է, որ Թուրքիան այդ կերպ փորձելու է աշխարհին երեւալ որպէս քաղաքակիրթ երկիր ու միաժամանակ յենք ստեղծել, որ Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում կրկին չհնչեցնի «ցեղասպանութիւն» բառը: Այդուհանդերձ, թուրքագետը գտնում, որ դա կարելի է օգտագործել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացն արագացնելու համար:
  -   Քաղաքական