Կայացել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական<br /> նիստը<br />


Կայացել է «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հերթական
նիստը

  • 11-02-2011 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամյակի մարտահրաւեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առեւտրային կազմակերպութեան կառավարման խորհրդի փետրուարի 11-ի նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը, օրակարգի առաջին հարցով ՊՈԱԿ-ի գլխաւոր գործադիր տնօրէն Արա Յովսէփեանը ներկայացրել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի փակման պլանի վերջնական տարբերակը, որը վերանայուել եւ լրամշակվել էր ծրագրի ինչպէս ամերիկեան, այնպէս էլ հայաստանեան ղեկավարների ու մասնագէտների կողմից: Խորհուրդը հաստատել է ծրագրի փակման պլանի վերջնական տարբերակը եւ յանձնարարել ՀՀ Արդարադատութեան նախարարութեանը տրամադրել համապատասխան իրաւական կարծիք: Կառավարման խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի գնումների վերանայուած պլանը, ինչպէս նաեւ Ոռոգման ենթակառուցուածքների բաղադրիչի շրջանակներում կնքուած երրորդ կարգի ջրանցքների կառուցման Երկրորդ փաթեթի Լոտ 2-ի, ինչպէս նաեւ 17 պոմպակայանների վերականգնման պայմանագրերի փոփոխութիւնների նախագծերը: Հաւանութեան են արժանացել Ոռոգւող գիւղատնտեսութիւն ենթածրագրի «Ջրից դէպի շուկայ» բաղադրիչի շրջանակում կնքուած ծանր տեխնիկայի ձեռքբերման եւ «Ոռոգման կառավարման կազմակերպութիւնների կարողութիւնների ամրապնդում» պայմանագրերի փոփոխութիւնների նախագծերը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, խորհուրդը հաստատուել է Արարատեան դաշտի դրենաժային համակարգի վերականգնման պայմանագրի փոփոխութեան նախագիծը: Խորհուրդը հաւանութիւն է տուել հանրային իրազեկման գործընթացի շրջանակներում իրականացուելիք միջոցառումներին:
  -   Տնտեսութիւն