ՕԵԿ-ը պաշտպանում է Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը, իսկ ԲՀԿ-ն առայժմ լռում է


ՕԵԿ-ը պաշտպանում է Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը, իսկ ԲՀԿ-ն առայժմ լռում է

  • 11-02-2011 15:15:46   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 11 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 11-ին տեղի կ'ունենայ քաղաքական կոալիցիայի` Հայաստանի Հանրապետական, «Բարգաւաճ Հայաստան» եւ «Օրինաց Երկիր» կուսակցութիւնների, նիստ: Այս մասին նոյն օրը կայացած խորհրդարանական ճեպազրոյցում յայտնել է Ազգային ժողովի «Օրինաց Երկիր» խմբակցութեան ղեկավար Հեղինէ Բիշարեանը: Նա նաեւ հաստատել է, որ Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորութեամբ օրերս կայացել է կոալիցիայի միասնական նիստ, որում «նախագահն առաջարկել է, որ քաղաքական ուժերը միասնական յայտարարութիւն ամրագրեն եւ գնան առաջ` կապուած առաջիկայ աշխատանքների հետ»: Ըստ Հ.Բիշարեանի, յայտարարութեան մի կէտով առաջարկւում, որ կոալիցիոն ուժերն առանձին-առանձին առաջ գնան, բայց միասնական քաղաքականութեան շրջանակներում: Երկրորդ կէտով առաջարկւում է 2013թ.-ի նախագահական ընտրութիւններում սատարել Հայաստանի գործող նախագահի թեկնածութիւնը: «Էս կարծում եմ, որ սա շատ պարզ յայտարարութիւն է, եւ նրանք, ովքեր որդեգրել էն սկզբունքներ` գնալու այս ճանապարհը, պարզապէս պարտաւոր էն այդ մասին ասել, իսկ նրանք, ովքեր չունէն կոնկրէտ որոշումներ կամ չէն ուզում յստակեցնել իրենց ճանապարհը, դա իրենց խնդիրն է», -յայտարարել է Հ.Բիշարեանը: Նա կոռեկտ չի համարել մեկնաբանել «Բարգաւաճ Հայաստան»-ի պատասխանի ուշացումը: Ի պատասխան հարցին, թէ 2013-ին պաշտպանելով Սերժ Սարգսեանի թեկնածութիւնը, արդեօք ՕԵԿ-ը չի դառնում կցորդ, խմբակցութեան ղեկավարը վստահեցրել է. «Օեկ-ը կցորդ լինել չի կարող, ցաւ եմ ապրում, որ բոլորն այդպիսի երազախաբութեամբ էն զբաղուած»` յաւելելով, որ «այդպիսի ցանկութիւնները չարութեան հիմք ունէն»: Ի տարբերութիւն Հ.Բիշարեանի, նրա քաղաքական գործընկեր` ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանը յայտարարել է, որ կոալիցիայի այսօր կայանալիք նիստի մասին անտեղեակ է. « Էս հետախոյզ չեմ, որ իմանամ, թէ որտեղ` ինչ է տեղի ունենում»: Կոալիցիայից Բհկ-ի դուրս գալու դէպքում ներքաղաքական ճգնաժամ առաջանալու հաւանականութեան վերաբերեալ հարցին ի պատասխան իշխող մեծամասնութեան ներկայացուցիչը վստահեցրել է, որ «կուսակցութիւնները ժամանակաւոր բան էն, ազգը` յարատեւ»` խորհուրդ տալով այդքան մեծ ուշադրութիւն չդարձնել կուսակցութիւնների վրայ: Ի դէպ` լրագրողները ԲՀԿ-ի դիրքորոշումն իմանալու հնարաւորութիւն չունեցան. խմբակցութեան ներկայացուցիչները ճեպազրոյցին չմասնակցեցին: Յիշեցնենք, որ փետրուարի 12-ին կայանալու է ԲՀԿ համագումարը:
  -   Քաղաքական