<br /> Երեւանի 2 թաղամասերում եւ նախկին Յաղթանակ գիւղի բնակչութեան հողյատկացումների հարցով զբաղւում է քաղաքապետի տեղակալը



Երեւանի 2 թաղամասերում եւ նախկին Յաղթանակ գիւղի բնակչութեան հողյատկացումների հարցով զբաղւում է քաղաքապետի տեղակալը

  • 05-02-2011 20:54:20   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 5 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ Տապան։ Դեռեւս 1990–ական թուականներին Երեւան քաղաքի Սիլիկեան, Չարբախ թաղամասերում եւ նախկին Յաղթանակ գիւղի տարածքում շուրջ 1600 ընտանիքների հողատարածքներ են յատկացուել: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, ՀՀ կառավարութեանն առնթեր անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի կողմից վերը նշուած տարածքների քաղաքացիների կողմից մինչեւ 2005թ. ընդունուել են դիմումներ եւ կատարուել են պետական գրանցումներ: Երեւանի քաղաքապետարանի ունեցած տուեալներով մինչ օրս 41 միաւոր պետական գրանցում է ստացել: Յետագայում նշուած հողամասերի համար գլխաւոր յատակագծեր տրամադրելու անհրաժեշտութիւն է առաջացել, ուստի քաղաքացիները դիմել են Երեւանի քաղաքապետարան` հողամասերի յատկացման հիմքերը վերականգնելու եւ հողամասերի համար յատակագծեր թողարկելու խնդրանքով: Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանի յանձնարարութեամբ վերսկսուել է գործընթացը: Բնակչութեան հողյատկացումների հարցը հնարաւորին արագ կարգաւորելու նպատակով ստեղծուած յանձնաժողովի աշխատանքները համակարգում է քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքէլեանը: Յանձնաժողովի տուեալներով` 2005թ.–ից մինչ օրս Երեւանի քաղաքապետարանի կողմից նշուած տարածքներում իրականացուել են քաղաքացիներին յատկացուած 256 միաւոր հողամասերի հողյատկացման հիմքերի վերականգնում: Խնդիրն ունի բարդութիւններ, քանի որ շատ դէպքերում չեն պահպանուել տրամադրուած հողամասերի նախկին ուրուագիծը, հողի տեսքը, փաստաթղթերի բնօրինակները: Տարածքներում առկայ են համադրումներ, հողօգտագորման հետ կապուած հարեւանների վէճեր, քաղաքաշինական նորմերի խախտումներ: Ներկայում համակողմանիօրէն ուսումնասիրւում է շուրջ 900 ընտանիքների հարցերը: Յաղթանակ գիւղում հողյատկացումների օրինականութիւնը յանձնաժողովը կ'ուսումնասիրի առանձին: Վերը նշուած տարածքների շուրջ երեք տասնեակ քաղաքացիներ քաղաքապետարան են հրաւիրուել: Նրանց իրազեկուել է գործնթացի եւ հարցին ընթացք տալու մասին: Տեղեկացուել է, որ բոլոր այն դէպքերում, երբ պահպանուել են փաստաթղթերը, հողամասերի ուրուագծերը, չեն առաջանում քաղաքաշինական նորմերի խախտումներ, չկան համադրումներ եւ հիմքերը բաւարար են` քաղաքապետարանը պատրաստակամ է ընդառաջել քաղաքացիներին եւ սեղմ ժամկէտում տրամադրել համապատասխան փաստաթղթեր: Իսկ եթէ մերժուի քաղաքացու դիմումը, ապա մերժումը կը լինի համակողմանի հիմնաւորուած եւ պարզաբանուած:
  -   Հասարակութիւն