Աշոտ Բլէեան. «Երկպալատ խորհրդարանի գաղափարը միջազգային<br /> իրաւունքի տեսակետից անընդունելի է»<br />


Աշոտ Բլէեան. «Երկպալատ խորհրդարանի գաղափարը միջազգային
իրաւունքի տեսակետից անընդունելի է»

  • 04-02-2011 20:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում երկպալատ խորհրդարան ունենալու գաղափարը նոր չէ: Ինչպէս փետրուարի 4-ի ասուլիսում յայտարարեց «Ազգ» օրաթերթի գլխաւոր խմբագիր եւ Արմէնական ռամկավար ազատական կուսակցութեան ատենապետ Յակոբ Աւետիքեանը, այն ստեղծելու խօսակցութիւններ եւ սփիւռքահայութեանը միաւորելու եւ ինչ-որ կերպ դրան ներկայացուցչական մարմնով օժտելու ուղղութեամբ փորձեր էին կատարւում նաեւ անցեալ դարի 70-ականներին, սակայն դրանք բոլորը ձախողուել էին կամ տեղային մակարդակում մնացել: Ըստ ԱՌԱԿ-ի ատենապետի, այդ գաղափարը պէտք է մշակուէր ու քննարկվեր մասնագէտների կողմից եւ յետոյ միայն հրապարակ իջեցվեր: Հ.Աւետիքեանը գտնում է, որ երկպալատ խորհրդարանի գաղափարը երկքաղաքացիներին է վերաբերում: «Եթէ նախորդ տարի` 2009թ.-ին, 4500 հոգի էր ընդունել երկքաղաքացիություն, ապա 2010-ին` 10 500 հոգի: Եթէ այս դինամիկան շարունակուի, ապա մի քանի տարի յետոյ 30-40 հազար երկքաղաքացի կունենանք: Իսկ թէ երկքաղաքացիները երկպալատանի խորհրդարանի պարագայում ինչպէս եւ որտեղ պէտք է ներկայացուած լինեն, պարզ չէ: Եթէ երկպալատ խորհրդարանի գաղափարը երկքաղաքացիներին է վերաբերում, ապա այդ հարցում մենք միջազգային իրաւունքի տեսակետից խնդիրներ չենք ունենայ: Սակայն հնարաւոր է, որ բազմաթիւ այլ խնդիրներ առաջանան»,- ասաց Հ.Աւետիքեանը: Իսկ ըստ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրէն Աշոտ Բլէեանի, սփիւռքի նախարարի յայտարարութիւնը չի կարող իրատեսական լինել, քանի որ դրա ստեղծումը բազմաթիւ իրաւական խնդիրներ կարող է առաջացնել ոչ միայն երկրի ներսում, այլեւ դրսում: «Երկրի ներսում գուցէ կարողանանք իրաւական դաշտը յարմարեցնել երկպալատ խորհրդարանի ձեւաչափին, սակայն միջազգային իրաւունքի տեսակետից դա անընդունելի է, հետեւաբար կհակասի նաեւ բազմաթիւ միջազգային ակտերի»,- նշեց Ա.Բլէեանը:
  -   Քաղաքական