Ալիկ Սարգսեան. «Հայաստանում օպերատիւ իրավիճակը վերահսկելի<br /> է»<br />


Ալիկ Սարգսեան. «Հայաստանում օպերատիւ իրավիճակը վերահսկելի
է»

  • 04-02-2011 20:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 4-ին տեղի ունեցաւ ՀՀ ոստիկանութեան կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ ոստիկանութեան պետ, ոստիկանութեան գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսեանը: Ըստ ՀՀ Ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապի եւ լրատւութեան վարչութեան հաղորդագրութեան, նիստին մասնակցում էր ՀՀ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը: ՀՀ ոստիկանութեան ծառայութիւնների եւ տարածքային մարմինների 2010թ. օպերատիւ-ծառայողական գործունէութեան արդիւնքների մասին զեկուցումով հանդէս եկաւ ՀՀ ոստիկանութեան պետի առաջին տեղակալ, ոստիկանութեան գեներալ-մայոր Յունան Պողոսեանը: Նշուեց, որ հաշուետու ժամանակահատուածում շարունակուել է ակտիւ աշխատանքը լատենտային բնոյթ կրող հանցագործությունների յայտնաբերման, ինչպէս եւ յանցագործութիւնները հաշուառումից թաքցնելու արատաւոր գործելաոճը բացառելու ուղղութեամբ, ինչը արտայայտուել է հանրապետութիւնում գրանցուած հանցագործությունների ընդհանուր թուաքանակի աճով` 7,9%-ով կամ 1138 դէպքով (2009 թ.` 14339, 2010թ.` 15477): Հանցագործությունների թուաքանակի աճը հիմնականում պայմանաւորուած է նրանով, որ 3933 հանցագործութեան դէպք, կատարուված լինելով նախկին տարիներին, ոստիկանութեան ջանքերով յայտնաբերուել եւ հաշուառման է վերցուել հաշուետու տարուայ ընթացքում (2009 թ.` 3113): 2,1%-ով նուազել է ծանր եւ առանձնապէս ծանր հանցագործությունների թիւը (2009 թ.` 5417, 2010 թ.` 5304): Նուազել է այնպիսի հիմնական հանցատեսակների թիւը, ինչպիսիք նն սպանութիւնը (2009 թ.` 68, 2010 թ.` 41), սպանութեան փորձը (2009 թ.` 29, 2010 թ.` 27), դիտաւորութեամբ առողջութեանը վնաս պատճառելը (2009 թ.` 1436, 2010 թ.` 1353), այդ թւում ծանր (2009 թ.` 181, 2010 թ.` 167), բռնաբարությունը եւ բռնաբարութեան փորձը (2009 թ.` 21, 2010 թ.` 15), մահուան ելքով ճանապարհատրանսպորտային դէպքերը (2009 թ.` 187, 2010թ.` 182), ինչպէս եւ աւազակութեան (2009 թ.` 151, 2010 թ.` 107), կողոպուտի (2009 թ.` 265, 2010 թ.` 249), գողութեան (2009 թ.` 3961, 2010 թ.` 3664), իւրացման կամ վատնման (2009 թ.` 182, 2010 թ.` 155) դէպքերը: 2010 թ. յայտնաբերուել է թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան 1518 դէպք, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատութեամբ աճել է մօտ մէկ քառորդով: Առգրաւուել է 59 կգ 360 գրամ մարիխուանա, 29 կգ մետամֆետամին, 8 կգ 850 գրամ ափիօն, 6 կգ 900 գրամ հերոին, եւ այլն: Յայտնաբերուել է տնտեսական գործունէութեան դէմ ուղղուած 896 հանցագործութեան դէպք (2009 թ.` 696): Հաշուետու ժամանակահատուածում յայտնաբերուել է նաեւ կոռուպցիոն բնոյթի 638 հանցագործութեան դէպք, ինչը 16,0%-ով աւելի է, քան 2009 թ. ցուցանիշը` 550, ընդ որում նշուած հանցագործություններից 469-ը կամ 85,2%-ը ի յայտ է բերուել ոստիկանութեան մարմինների կողմից: Կոռուպցիոն բնոյթի հանցագործություններից 60-ը կաշառակերութեան դէպքեր են (2009 թ.` 56), որոնցից 54-ը յայտնաբերուել է ոստիկանութեան ջանքերով: Աւելի քան մէկ երրորդով նուազել է հրազենի գործադրմամբ կատարւող հանցագործությունների թիւը (2009 թ.` 100, 2010 թ.` 66): Արձանագրուել է զէնքի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառութեան 475 դէպք, ինչը 14,5%-ով աւելի է, քան նախորդ տարում (2009 թ.` 415): Ապօրինի շրջանառութիւնից առգրաւուել է 354 միաւոր հրազէն, իսկ բնակչութեան շրջանում տարուած բացատրական աշխատանքի շնորհիւ կամաւոր յանձնուել է 654-ը: ՀՀ ազգային անվտանգութեան խոհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանն իր ելոյթում անդրադարձաւ ոստիկանութեան համակարգում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղութիւններին, որոնք կանխանշված է իրականացնել 2011 թ. ընթացքում: Կոլեգիայի նիստում նշուեց, որ 2010 թուվականը ՀՀ ոստիկանութեան համար յատկանշական էր համակարգի բարեփոխումների մեկնարկով, որոնց վերջնարդիւնքում ակնկալւում է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան եւ բնակչութեան համընդհանուր յարգանքն ու վստահութիւնը վայելող ոստիկանութիւն: Ամփոփելով կոլեգիայի աշխատանքները` ՀՀ ոստիկանութեան պետ, ոստիկանութեան գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսեանը նշեց, որ հանրապետութիւնում օպերատիւ իրավիճակը վերահսկելի է, եւ ոստիկանութիւնը յետայսու եւս պէտք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները` յանցաւորութեան դէմ պայքարի արդիւնաւէտութիւնն էլ աւելի բարձրացնելու, անձնակազմի շրջանում օրինականութիւնն ու կարգապահությունն ամրապնդելու ուղղութեամբ:
  -   Հասարակութիւն