Ալիկ Սարգսեան. «Հայաստանում օպերատիւ իրավիճակը վերահսկելի
է»
04-02-2011 20:34:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 4-ին տեղի
ունեցաւ ՀՀ ոստիկանութեան կոլեգիայի նիստ, որը վարում էր ՀՀ
ոստիկանութեան պետ, ոստիկանութեան գեներալ-լեյտենանտ Ալիկ
Սարգսեանը: Ըստ ՀՀ Ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապի եւ
լրատւութեան վարչութեան հաղորդագրութեան, նիստին մասնակցում էր ՀՀ
Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը:
ՀՀ ոստիկանութեան ծառայութիւնների եւ տարածքային մարմինների
2010թ. օպերատիւ-ծառայողական գործունէութեան արդիւնքների մասին
զեկուցումով հանդէս եկաւ ՀՀ ոստիկանութեան պետի առաջին տեղակալ,
ոստիկանութեան գեներալ-մայոր Յունան Պողոսեանը:
Նշուեց, որ հաշուետու ժամանակահատուածում շարունակուել է ակտիւ
աշխատանքը լատենտային բնոյթ կրող հանցագործությունների
յայտնաբերման, ինչպէս եւ յանցագործութիւնները հաշուառումից
թաքցնելու արատաւոր գործելաոճը բացառելու ուղղութեամբ, ինչը
արտայայտուել է հանրապետութիւնում գրանցուած հանցագործությունների
ընդհանուր թուաքանակի աճով` 7,9%-ով կամ 1138 դէպքով (2009 թ.`
14339, 2010թ.` 15477):
Հանցագործությունների թուաքանակի աճը հիմնականում
պայմանաւորուած է նրանով, որ 3933 հանցագործութեան դէպք, կատարուված
լինելով նախկին տարիներին, ոստիկանութեան ջանքերով յայտնաբերուել եւ
հաշուառման է վերցուել հաշուետու տարուայ ընթացքում (2009 թ.` 3113):
2,1%-ով նուազել է ծանր եւ առանձնապէս ծանր
հանցագործությունների թիւը (2009 թ.` 5417, 2010 թ.` 5304): Նուազել
է այնպիսի հիմնական հանցատեսակների թիւը, ինչպիսիք նն սպանութիւնը
(2009 թ.` 68, 2010 թ.` 41), սպանութեան փորձը (2009 թ.` 29, 2010
թ.` 27), դիտաւորութեամբ առողջութեանը վնաս պատճառելը (2009 թ.`
1436, 2010 թ.` 1353), այդ թւում ծանր (2009 թ.` 181, 2010 թ.`
167), բռնաբարությունը եւ բռնաբարութեան փորձը (2009 թ.` 21, 2010
թ.` 15), մահուան ելքով ճանապարհատրանսպորտային դէպքերը (2009 թ.`
187, 2010թ.` 182), ինչպէս եւ աւազակութեան (2009 թ.` 151, 2010
թ.` 107), կողոպուտի (2009 թ.` 265, 2010 թ.` 249), գողութեան
(2009 թ.` 3961, 2010 թ.` 3664), իւրացման կամ վատնման (2009 թ.`
182, 2010 թ.` 155) դէպքերը:
2010 թ. յայտնաբերուել է թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան
1518 դէպք, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի
համեմատութեամբ աճել է մօտ մէկ քառորդով: Առգրաւուել է 59 կգ 360
գրամ մարիխուանա, 29 կգ մետամֆետամին, 8 կգ 850 գրամ ափիօն, 6 կգ
900 գրամ հերոին, եւ այլն:
Յայտնաբերուել է տնտեսական գործունէութեան դէմ ուղղուած 896
հանցագործութեան դէպք (2009 թ.` 696):
Հաշուետու ժամանակահատուածում յայտնաբերուել է նաեւ կոռուպցիոն
բնոյթի 638 հանցագործութեան դէպք, ինչը 16,0%-ով աւելի է, քան
2009 թ. ցուցանիշը` 550, ընդ որում նշուած հանցագործություններից
469-ը կամ 85,2%-ը ի յայտ է բերուել ոստիկանութեան մարմինների
կողմից: Կոռուպցիոն բնոյթի հանցագործություններից 60-ը
կաշառակերութեան դէպքեր են (2009 թ.` 56), որոնցից 54-ը
յայտնաբերուել է ոստիկանութեան ջանքերով:
Աւելի քան մէկ երրորդով նուազել է հրազենի գործադրմամբ
կատարւող հանցագործությունների թիւը (2009 թ.` 100, 2010 թ.` 66):
Արձանագրուել է զէնքի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառութեան 475
դէպք, ինչը 14,5%-ով աւելի է, քան նախորդ տարում (2009 թ.` 415):
Ապօրինի շրջանառութիւնից առգրաւուել է 354 միաւոր հրազէն, իսկ
բնակչութեան շրջանում տարուած բացատրական աշխատանքի շնորհիւ կամաւոր
յանձնուել է 654-ը:
ՀՀ ազգային անվտանգութեան խոհրդի քարտուղար Արթուր
Բաղդասարեանն իր ելոյթում անդրադարձաւ ոստիկանութեան համակարգում
ընթացող բարեփոխումների հիմնական ուղղութիւններին, որոնք
կանխանշված է իրականացնել 2011 թ. ընթացքում:
Կոլեգիայի նիստում նշուեց, որ 2010 թուվականը ՀՀ ոստիկանութեան
համար յատկանշական էր համակարգի բարեփոխումների մեկնարկով, որոնց
վերջնարդիւնքում ակնկալւում է ունենալ միջազգային չափանիշներին
համապատասխան եւ բնակչութեան համընդհանուր յարգանքն ու
վստահութիւնը վայելող ոստիկանութիւն:
Ամփոփելով կոլեգիայի աշխատանքները` ՀՀ ոստիկանութեան պետ,
ոստիկանութեան գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսեանը նշեց, որ
հանրապետութիւնում օպերատիւ իրավիճակը վերահսկելի է, եւ
ոստիկանութիւնը յետայսու եւս պէտք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր
միջոցները` յանցաւորութեան դէմ պայքարի արդիւնաւէտութիւնն էլ
աւելի բարձրացնելու, անձնակազմի շրջանում օրինականութիւնն ու
կարգապահությունն ամրապնդելու ուղղութեամբ: