Հայաստանի ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում<br /> ընդգրկուել է 132 հարց<br />


Հայաստանի ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում
ընդգրկուել է 132 հարց

  • 04-02-2011 19:06:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովի փետրուարի 4-ի աշխատանքային խորհրդակցութիւնում, որը նախագահել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամեանը, քննարկուել են չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգի որոշման նախագիծը եւ եւ փետրուարի 7-10-ի ԱԺ քառօրեայ նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկուել է 132 հարց: ԱԺ առաջիկայ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկուել են 107 հարց, միջազգային 10 պայմանագիր: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի եւ փետրուարի 7-10-ի ԱԺ նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատուեն փետրուարի 7-ի ԱԺ նիստում:
  -   Քաղաքական