Հայաստանի ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում<br /> ընդգրկվել է 132 հարց<br />


Հայաստանի ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում
ընդգրկվել է 132 հարց

  • 04-02-2011 19:06:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովի փետրվարի 4-ի աշխատանքային խորհրդակցությունում, որը նախագահել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգի որոշման նախագիծը եւ եւ փետրվարի 7-10-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 132 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 107 հարց, միջազգային 10 պայմանագիր: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության, չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի եւ փետրվարի 7-10-ի ԱԺ նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն փետրվարի 7-ի ԱԺ նիստում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play