Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառը ոչ թէ տնտեսական վատ<br /> պայմաններն են, այլ հայրենաճանաչության պակասը<br />


Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառը ոչ թէ տնտեսական վատ
պայմաններն են, այլ հայրենաճանաչության պակասը

  • 02-02-2011 20:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամուէլ Կարապետեանը փետրուարի 2-ի ասուլիսում լրագրողներին ներկայացրեց իր հեղինակած երկու նորք գրքերը` «Արցախի հայ ճարտարապետութեան մահմեդական յուշարձանները» եւ «Արցախի հրաշալիքները»: Նա յայտնեց, որ գրքերի հրատարակման նպատակն է եւս մէկ անգամ քարոզել հայրենասիրութիւն եւ փաստել, որ անգամ մահմեդական համարւող հուշարձաններում անպակաս է հայ ճարտարապետի ձեռքի շնորհքը: «Մեր հայրենիքում շատ կան յուշարձաններ, որոնք մենք անտեսում ենք` համարելով, թէ դրանք մահմեդական են, բայց չենք մտածում, որ դրանցում խտացած է հայ ճարտարապետի վարպետութիւնը»,- ասաց Ս.Կարապետեանը, յաւելելով. «Մեր երկիրը հրաշալիք է թէ' բնութիւնից կերտուած, թէ' ձեռակերտ»: Ս.Կարապետեանը մտահոգութիվւն յայտնեց հայրենաճանաչությանը սպառնացող վտանգների կապակցութեամբ: Աւելին, ըստ նրա, վերջին 10-20 տարիների արտագաղթի հիմնական պատճառը ոչ թէ տնտեսական վատ պայմաններն են, այլ հայրենաճանաչության պակասը: «Անհատն այնքանով է տեր ու հպարտ իր հայրենիքով, որքանով որ ճանաչում է իր հայրենիքը, որովհետեւ ճանաչողությունն իր հետ բերում է սէր ու նուիրում»,- ասաց հուշարձանագետը: Նա ընդգծեց, որ մանկապարտէզից ու դպրոցից է պէտք երեխաների մէջ հայրենիքի նկատմամբ սէր սերմանել:
  -   Քաղաքական