ԼՂՀ-ն արժանի է միջազգային ճանաչման<br />


ԼՂՀ-ն արժանի է միջազգային ճանաչման

  • 01-02-2011 17:52:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունէութեան վերսկսման ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի նախաձեռնութիւնը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբից տեղափոխել այլ հարթակ: Լրագրողների հետ փետրուարի 1-ի հանդիպմանը այս մասին յայտարարել է ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա նշել է նաեւ, որ բոլոր հնարաւոր միջոցները պէտք է ձեռնարկել, որպէսզի Լեռնային Ղարաբաղը դառնայ բանակցային լիիրաւ կողմ: Անցած շաբաթ ԵԽԽՎ ձմեռային լիագումար նիստում, ըստ Զ.Փոստանջյանի, մի շարք կարեւոր որոշումներ ու փաստաթղթեր են ընդունուել: Մասնաւորապէս, Զ.Փոստանջյանի նախաձեռնութեամբ ընդունուել է գրաւոր յայտարարութիւն, որտեղ նշուած է, որ Լեռնային Ղարաբաղը չի եղել 1918-1920թթ.-ի Ադրբեջանի Հանրապետութեան կազմում, իսկ 1991թ.-ի հանրաքուէի ժամանակ էլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կողմ է քուէարկել անկախութեանը: «Ղարաբաղում անցկացուած խորհրդարանական, նախագահական ընտրութիւնները եւ 2006թ.-ի հանրաքուէն միջազգային դիտորդների եւ կազմակերպութիւնների կողմից ճանաչուել են արդար եւ թափանցիկ, ուստի ԼՂՀ-ն կայացած ժողովրդավարական պետութիւն է եւ արժանի միջազգային ճանաչման»,- նշւում է յայտարարութեյան մէջ:
  -   Քաղաքական