Ահարոն Ադիբեկյան. «Մենք կարմիր գրքում ենք, կրճատվող ազգերի<br /> ցուցակում»<br />


Ահարոն Ադիբեկյան. «Մենք կարմիր գրքում ենք, կրճատվող ազգերի
ցուցակում»

  • 31-01-2011 18:38:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2010թ.-ին Հայաստանում արձանագրուել է 44 810 ծնունդ, կամ մօտ մէկ տոկոսով 2009թ.-ի ցուցանիշից աւելի: Ինչպէս յունվարի 31-ի ասուլիսում նշեց Ազգային վիճակագրական ծառայութեան Մարդահամարի եւ ժողովրդագրութեան բաժնի պետ Կարինէ Կույումջյանը, մահացութիւնը 2009թ.-ի համեմատ անցած տարի արճել է 1,6 տոկոսով եւ կազմել 28 800` նախորդ տարուայ 27 560-ի դիմաց: Ծնուածների թուաքանակը 2010թ.-ին մահացութեան ցուցանիշը գերազանցում է 1,6 անգամ: Ծնելիութեան ցուցանիշը միջին հանրապետականից բարձր է Արմաւիրի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, իսկ Լոռու, Շիրակի. Սիւնիքի, Վայոց Ձորի եւ Տաւուշի մարզերում` միջին հանրապետական ցուցանիշից ցածր է: Մահացութեան աւելի բարձր ցուցանիշներ են արձանագրուել Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի եւ Տաւուշի մարզերում: Մահացութեան առաւել յաճախ հանդիպող պատճառը արեան շրջանառութեան հետ կապուած հիւանդութիւններն են, աւելացել են նաեւ դժբախտ պատահարներից, թունավորումներից եւ վնասվածքներից, նորագոյացություններից մահացութեան դէպքերը: Բնական յաւելաճի ցուցանիշները Արագածոտնի, Արարատի, Արմաւիրի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում գերազանցում են միջին հանրապետական ցուցանիշը` 5-ը, եւ կազմում իւրաքանչիւր հազար բնակչի հաշւով 6-ի աւելի: Միջին հանրապետական ցուցանիշից գրեթէ կիսով չափ պակաս է բնական հավելաճը Լոռու, Սիւնիքի եւ Տաւուշի մարզերումղ 2010թ.-ին ամուսնութիւնները կազմել են 17 984` նախորդ տարուայ 18 773-ի դիմաց, ամուսնալուծությունները` 2997, նախորդ տարուայ 2829-ի դիմաց: 2009թ.-ին արձանագրուած 498-ի դիմաց 2010թ.-ին 18,9 տոկոսով աճել է ինքնասպանութեան եւ ինքնասպանութեան փորձերի թիւը եւ կազմել 592 ինքնասպանութեան եւ ինքնասպանութեան փորձի դէպք (225 ինքնասպանութեան եւ 367 ինքնասպանութեան փորձերի դէպքեր): Ինքնասպանութեան եւ ինքնասպանութեան փորձ կատարածների շրջանում գերազանցում են գործազուրկները, նպաստառուները եւ թոշակային տարիքի անձինք: Ըստ Կ.Կույումջյանի, 2010թ.-ին արձանագրուել է ժամանողների եւ մեկնողների բացասական տարբերութիւն 4119 մարդով. Հայաստան ժամանել են 7894-ը, մեկնել` 12013-ը: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկեանի խօսքերով, «մենք կարմիր գրքում ենք, կրճատուող ազգերի ցուցակում»: Նա նշեց, որ Հայաստանի բնակչութիւնը կազմում է իրէն շրջապատող երկրների մօտ 300 մլն բնակչութեան մէկ տոկոսը, իսկ 30 տարի անց կը կազմի կէս տոկոսից պակաս, որովետեւ «նրանք աճելու էն, իսկ մենք կրճատուելու»:
  -   Հասարակութիւն