Վրաստանի պաշտպանութեան փոխնախարարը Հայաստանում քննարկել է<br /> երկկողմ համագործակցութեան հարցերը<br />


Վրաստանի պաշտպանութեան փոխնախարարը Հայաստանում քննարկել է
երկկողմ համագործակցութեան հարցերը

  • 25-01-2011 20:38:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 24-25-ին աշխատանքային այցով Հայաստանում էր գտնւում Վրաստանի պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ Նոդար Խարշիլաձեի գլխաւորած պատուիրակութիւնը: Յունվարի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանութեան նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի եւ Ն.Խարշիլաձեի առանձնազրոյցը, այնուհետեւ` երկու պատուիրակութիւնների ընդլայնուած կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում կարեւորվել է երկկողմ համագործակցութիւնը ռազմական կրթութեան եւ խաղաղապահութեան բնագաւառներում, ինչպէս նաեւ փորձի փոխանակումը երկու երկրների զինուած ուժերում իրականացyող պաշտպանական բարեփոխումների ոլորտում: Յունվարի 25-ին վրացական պատուիրակութեան անդամներն այցելել են ՀՀ ՊՆ Վազգէն Սարգսեյանի անուան ռազմական ինստիտուտ եւ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան Մամուլի ծառայութիւնից, նոյն օրը Ն.Խարշիլաձեին ընդունել է ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ընթացքում քննարկուել են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք հարցեր:
  -   Քաղաքական