Հայաստանի առաջադիմական կուսակցութիւնը լուծարելու որոշում է կայացուել


Հայաստանի առաջադիմական կուսակցութիւնը լուծարելու որոշում է կայացուել

  • 22-01-2011 20:00:38   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 22 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի առաջադիմական կուսակցութեան յունուարի 22-ին կայացած 10-րդ արտահերթ համագումարում որոշում է կայացուել լուծարել կուսակցութիւնն եւ յետագայ քաղաքական գործունէութիւնը ծաւալել «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան շարքերում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկեանը համագումարում ողջունել է կուսակցութեան նոր անդամներին ու կարեւորել նման քաղաքական որոշումը: «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան դռները բաց էն բոլոր նրանց առջեւ, ովքեր պատրաստ էն աշխատել ի բարօրութիւն մեր երկրի, ովքեր ցանկանում էն տեսնել մեր երկիրը կայուն, հզօր ու բարգաւաճող»,- ասել է ԲՀԿ առաջնորդը:
  -   Քաղաքական