Միխէիլ Սաակաշուիլի. «Մենք պէտք է մրցակցենք երկու երկրների բարգաւաճման հարցում»


Միխէիլ Սաակաշուիլի. «Մենք պէտք է մրցակցենք երկու երկրների բարգաւաճման հարցում»

  • 22-01-2011 18:30:03   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՒԱՆ, 22 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում աշխատանքային այցով գտնուող Վրաստանի նախագահ Միխէիլ Սաակաշուիլին եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը յունուարի 22-ին այցելեցին «Սինոփսիս Արմէնիայ» ընկերութիւն, որտեղ ներկայ գտնուեցին հայ-վրացական դպրոցականների առարկայական առաջին օլիմպիադայի փակման եւ մրցանակների յանձնման արարողութեանը։ Նման օլիմպիադայ անցկացնելու գաղափարը պատկանում է Հայաստանի եւ Վրաստանի նախագահներին՝ երկու երկրների միջեւ համագործակցութիւնն աւելի ամրապնդելու նպատակով։ Հայաստանի եւ Վրաստանի 30-ական աշակերտներ մասնակցեցին օլիմպիադային: «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» եւ «Ինֆորմատիկայ» առարկաներից մրցոյթներում ամենայուրօրինակ լուծումներ ներկայացրած Հայաստանի եւ Վրաստանի մասնակիցներին «Սինոփսիս Արմէնիայ» ընկերութեան կողմից յանձնուեցին յուշախորհրդանիշ-արձանիկներ եւ Նուաճման վկայականներ։ Իսկ երկու երկրների ղեկավարները մրցանակներ յանձնեցին բոլոր մրցոյթներում երկու թիմերի լաւագոյն մասնակիցներին։ Մ.Սաակաշուիլին՝ ողջունելով մասնակից թիմերին, համոզմունք յայտնեց, որ «մենք պէտք է մրցակցենք երկու երկրների բարգաւաճման հարցում»։ Վրաստանի նախագահը նշեց, որ երկրորդ օլիմպիադան կ'անցկացուի արդէն Վրաստանում։ Նա յայտարարեց նաեւ, որ նախատեսում է Վրաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում ուսումը շարունակելու ցանկութիւն յայտնած հայաստանցի ուսանողների համար սահմանել Վրաստանի նախագահի կրթաթոշակ։ Տարածաշրջանի այս երկու երկրները պէտք է «ձեռք-ձեռքի սեղմած» մտածեն ապագայի մասին, որովհետեւ «մեր ապագան պայմանաւորուած է հէնց մեր երկու ժողովուրդների գիտակցութեամբ եւ բարեկամութեամբ»։ Ըստ Վրաստանի նախագահի, ինքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին ընդունում է որպէս իր «մեծ բարեկամ, լաւ գործընկեր եւ եղբայր»: Նա նշեց նաեւ, որ ինքը եւ վրաց ժողովուրդը չէն կարող մոռանալ անցեալ տարի Հայաստան այցելութեան ընթացքում իր հայաստանցի գործընկերոջ աջակցութիւնը։ Աւելին, աշխարհի շատ ժողովուրդներ պէտք է օրինակ վերցնէն հայ եւ վրաց ժողովուրդներից. «Ձեր յաղթանակները մեր երկու երկրների յաղթանակներն էն»,- ասաց Վրաստանի նախագահը, կոչ անելով երիտասարդներին չհեռանալ իրենց երկրներից, որպէսզի համատեղ ուժերով «մտածենք տարածաշրջանի զարգացման մասին»։ Սերժ Սարգսեանն իր հերթին նշեց, որ հայ-վրացական յարաբերութիւնները «մենք չենք սկսել եւ, բնական է, մեզնով չէն աւարտուելու»։ «Մեզնից իւրաքանչիւրը պարտաւոր է նոր շունչ հաղորդել, մասնակցութիւնը բերել, որպէսզի կարողանանք այդ թանկ ժառանգութիւնը փոխանցել մեր զաւակներին»,-ասաց Ս.Սարգսեանը։ ՀՀ նախագահը նկատեց, որ երկու ժողովուրդները, հազարամեակներ ապրելով կողք-կողքի, երբեք միմեանց դէմ զէնք չէն բարձրացրել, մրցակցել էն գրականութեամբ, թատրոնով, մարզաձեւերում։ Որպէս աշակերտներին ոգեշնչող օրինակ Ս.Սարգսեանը վկայակոչեց իր վրացի գործընկերոջ օրինակը, ով ընդամէնը 28 տարեկան հասակում գիտութիւնների դոկտոր էր, իսկ 36 տարեկանում՝ երկրի ղեկավար։ Լրագրողների հետ զրոյցում Մ.Սաակաշուիլին նշեց, որ ոչ միայն հիանում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի նուաճումներով եւ ներուժով, այլեւ ցանկանում է փոխառել նրա փորձը։ «Վերջին տարում շատ բանէր ենք ուսումնասիրել Վրաստանում եւ փոխառել նրա փորձը, մասնաւորապէս, աշխատանքների կազմակերպման, իրաւակարգի եւ բիզնէս կլիմայի բարելաւման հարցերում»,- իր հերթին յաւելեց ՀՀ նախագահը։ «Էս ուրախ եմ, որ Միխէիլ Սաակաշիլին Երեւանում է, դա եւս մէկ քայլ է յարաբերութիւնների ամրապնդման ճանապարհին»,- ասաց Սերժ Սարգսեանը։
  -   Քաղաքական