Հայ ֆուտբոլիստը Իրանի ազգային հաւաքականի աւագ


Հայ ֆուտբոլիստը Իրանի ազգային հաւաքականի աւագ

  • 20-01-2011 13:47:33   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Իսլամական յեղափոխութեան յաղթանակից 30 տարի անց առաջին անգամ լինելով իրանահայ հանրայայտ ֆուտբոլիստ Անդրանիկ Թեմուրեանի բազուկը զարդարեց թիմի աւագի բազկակապը: Իսլամական երկրի ազգային հաւաքականի աւագը քրիստոնեայ: Անկախ նրանից թէ սրանից առաջ որեւէ այլ իրանահայ կամ իրանցի քրիստոնեայ ֆուտբոլիստ այդ պաշտօնը կարող էր զբաղեցնել թէ ոչ, այս լուրը ինքնին ուշագրաւ է Եւրոպայի եւ ընդհանրապէս քրիստոնեայ աշխարհի համար: Խաղը աւարտուած է, Իրանի ազգային հաւաքականը արձանագրել է իր նոր յաղթանակը Արաբական Միացեալ Էմիրութիւնների ազգային հաւաքականի դէմ` 3-0 հաշուով: Հնչում է Իրանի Իսլամական Հանրապետութեան հիմներգը եւ խաչակնքում է հայ ազգի մարզիկ` մրցութեան լաւագոյն խաղացող ճանաչուած Անդրանիկ Թեմուրեանը: Յիշեցնենք, որ վերջին տարիներին Անդրանիկ Թեմուրեանը խաղում էր Մեծ Բրիտանիայի ,բոլտօնէ եւ ապա ,ֆուլհամէ թիմերում, իսկ այժմ Թաւրիզի ,տրակտորե-ում: ,արաքսէ շաբաթաթերթ Թեհրան, 20.01.11
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը