ԱՄՆ դեսպանը եւ ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի պատուիրակութիւնը այցելել են ՀՀ Արդարադատութեան նախարարութիւն<br />


ԱՄՆ դեսպանը եւ ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի պատուիրակութիւնը այցելել են ՀՀ Արդարադատութեան նախարարութիւն

  • 18-01-2011 19:48:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 18-ին Հայաստանի Արդարադատութեան նախարարութիւն այցելած ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին, դեսպանատան մշտական իրաւական խորհրդատու Սթիւեն Քեսսլերին եւ իրաւական հարցերով օգնական Դավիթ Խաչատուրյանին նախարար Հրայր Թովմասեանը ներկայացրել է համակարգում առկայ խնդիրները, դրանց լուծման ուղղութիւնները ակնկալուող բարեփոխումների վերաբերեալ իր պատկերացումներն ու ծրագրերը, տուել նաեւ ոլորտում ձեռնարկուելիք անհրաժեշտ քայլերի հակիրճ նկարագրութիւնը: Հանդիպմանը քննարկուել են նաեւ հնարաւոր համագործակցութեան ուղղութիւնները: Ըստ արդարադատութեան նախարարի մամուլի քարտուղար Կարինէ Քալանթարյանի, նոյն օրը Հ.Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի պատուիրակութեանը: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նախարարութեանը ենթակայ կառոյցներում առկայ խնդիրները, ընդգծել բարեփոխումների անհրաժեշտութիւնը, նաեւ ձեռնարկուելիք քայլերի հակիրճ բովանդակութիւնը: Քննարկելով հնարաւոր համագործակցութեան ուղղութիւնները` ձեռք են բերուել մի շարք պայմանավորվածություններ:
  -   Քաղաքական