ԱՄՆ դեսպանը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատվիրակությունը այցելել են ՀՀ Արդարադատության նախարարություն<br />


ԱՄՆ դեսպանը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատվիրակությունը այցելել են ՀՀ Արդարադատության նախարարություն

  • 18-01-2011 19:48:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 18-ին Հայաստանի Արդարադատության նախարարություն այցելած ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին, դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Սթիվեն Քեսսլերին եւ իրավական հարցերով օգնական Դավիթ Խաչատուրյանին նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել է համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությունները ակնկալվող բարեփոխումների վերաբերյալ իր պատկերացումներն ու ծրագրերը, տվել նաեւ ոլորտում ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի հակիրճ նկարագրությունը: Հանդիպմանը քննարկվել են նաեւ հնարավոր համագործակցության ուղղությունները: Ըստ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանի, նույն օրը Հ.Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նախարարությանը ենթակա կառույցներում առկա խնդիրները, ընդգծել բարեփոխումների անհրաժեշտությունը, նաեւ ձեռնարկվելիք քայլերի հակիրճ բովանդակությունը: Քննարկելով հնարավոր համագործակցության ուղղությունները` ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play