«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը ձեռք է բերել «Շէն-կոնցեռն»-ի 6-րդ թողարկման անուանական արժեկտրօնային պարտատոմսերի ողջ փաթեթը


«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը ձեռք է բերել «Շէն-կոնցեռն»-ի 6-րդ թողարկման անուանական արժեկտրօնային պարտատոմսերի ողջ փաթեթը

  • 13-12-2010 16:18:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ձեռք է բերել «Շէն-կոնցեռն» ՓԲԸ-ի 6-րդ թողարկման անուանական արժեկտրօնային պարտատոմսերի ողջ փաթեթը, դրանով իսկ ֆինանսաւորելով կորպորատիւ յաճախորդին ներդրոումային շուկայի գործիքների միջոցով: Պարտատոմսերի շրջանառութիւնը 3 տարի է, եկամտաբերութիւնը 13%, անուանական արժէքը 10 000 ՀՀ դրամ, քանակը` 150 000 հատ: Սոյն գործարքի արդիւնքում «Շէն-կոնցեռն» ՓԲԸ-ին տրամադրուել է մօտաւորապէս 1.5 մլրդ ՀՀ դրամ, գործունէութեան զարգացման, մասնաւորապէս Հայաստանի Հանրապետութիւնում գիպսի հանքարդիւնահանման եւ վերամշակման նախագծի իրականացման համար: «Շէն-կոնցեռն»-ի պարտատոմսերը առեւտրին թոյլատրելու նպատակով 2010թ. դեկտմբերի 3-ին ՀՀ Կենտրոնական Բանկը գրանցեց «Առեւտրի Ազդագիրը», իսկ 2010թ. դեկտեմբերի 13-ից տուեալ պարտատոմսերը առեւտրի համար կներառուէն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Հայաստան Ֆոնդային բորսայի Bbond ցուցակում: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ -ի գովազդի եւ հասարակայնութեան հետ կապերի բաժին
  -   Մամլո հաղորդագրություն