Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը ամբողջական ծաւալով<br />


Վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը ամբողջական ծաւալով

  • 06-12-2010 15:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 6-ի ժամը 12-ից վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը ամբողջական ծաւալով, որը օրական կազմում է 5,5-6 մլն խմ: Յիշեցնենք, որ Հիւսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի յատուածում յայտնաբերուած վթարի վերականգնողական աշխատանքների պատճառով նոյեմբերի 24-ից ՀՀ մատակարարւող բնական գազի ծաւալները նուազել էին մինչեւ 4 մլն խմ: Չնայած մատակարարւող գազի ծաւալների նուազմանը հանրապետութեան սպառողական շուկայում որեւէ փոփոխութիւն չի արձանագրուել, անխափան գազամատակարարումը ապահովել է ներքին պահուստների հաշուին:
  -   Տնտեսութիւն