Սերժ Սարգսեանը պարգեւներ է յանձնել ՀՀԿ 20-ամեակին նուիրուած ֆուտբոլային մրցաշարի յաղթողներին


Սերժ Սարգսեանը պարգեւներ է յանձնել ՀՀԿ 20-ամեակին նուիրուած ֆուտբոլային մրցաշարի յաղթողներին

  • 06-11-2010 19:00:47   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՒԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նախագահ Սերժ Սարգսեանը նոյեմբերի 6-ին մայրաքաղաքի «Միկա» մարզադաշտում ներկայ է գտնուել Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան երիտասարդական կազմակերպութեան կողմից անցկացուող ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին` նուիրուած ՀՀԿ 20-ամեակին: Ինչպէս տեղեկացնում է ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակը, խաղի աւարտից յետոյ Նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորել է առաջին երեք տեղերը զբաղեցրած Շիրակի, Արմավիրի եւ Վայոց Ձորի թիմերին` յաղթանակի կապակցութեամբ, եւ յանձնել պարգեւներ:
  -   Սպորտ