Վարչապետն այցելել է Արմաւիրի մարզ` «Հազարամյակի մարտահրաւեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի տեղամասեր<br />


Վարչապետն այցելել է Արմաւիրի մարզ` «Հազարամյակի մարտահրաւեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի տեղամասեր

  • 26-07-2010 16:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը յուլիսի 26-ին Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր դեսպան Մարի Յովանովիչի հետ այցելել է Արմաւիրի մարզ` «Հազարամյակի մարտահրաւեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի մի շարք տեղամասեր: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, այցի նպատակն էր` ծանօթանալ ոռոգման ենթակառույցների գծով ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին, ֆերմերների աջակցութեան ծրագրերին եւ ոռոգման կառավարման մարմիններին տրամադրուող օժանդակությանը: Այցի առաջին կանգառը Մերձաւան համայնքում Ստորին Հրազդան մայր ջրանցքի վերանորոգուած հատուածն էր: Մայր ջրանցքը կարող է ոռոգել 10.000 հա հողատարածք, իսկ վերանորոգման աշխատանքների արդիւնքում, որոնք ընդգրկել են 59,540 մ երկարությամբ ջրանցքի 5,697 մ ամենավթարային հատուածները, այն կսպասարկի 36.000 շահառու Արմաւիրի մարզում եւ Երեւանում: Հաջորդիվ վարչապետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են «Վաղարշապատ» Ջրօգտագործների ընկերութեան (ՋՕԸ) ներքոյ գտնուող Արտիմետ համայնքի վերանորոգուած երրորդ կարգի ջրանցք: Այստեղ իրականացուած վերականգնման աշխատանքները ներառում են երրորդային ջրանցքի վերականգնում պարաբոլիկ հատույթով, ինչը նպատակաուղղուած է ջրի ինֆիլտրացիայի նուազեցմանը եւ հիդրավլիկ փոխադրման արդիւնաւէտութեան բարելաւմանը: Արդիւնքում ներկայիս 150 հա հողատարածքի փոխարէն ջրանցքը ոռոգելու է 180 հա, եւ Արտիմետ համայնքի 710 շահառու հնարաւորութիւն կունենայ օգտուել ոռոգման համակարգից: Յաջորդ կանգառը ֆերմեր Սիմոն Ջալալյանի տնտեսութիւնում էր, որտեղ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Ջրից դէպի շուկայ բաղադրիչի շրջանակներում ներկայացուած են ոռոգման նոր տեխնոլոգիաները: Տնտեսութիւնը հանդէս է գալիս որպէս «Սածիլ արտադրող կենտրոն» վաղահաս եւ ուշահաս աւելի քան 8 տարբեր տեսակի բանջարեղէնի բարձրորակ սածիլների արտադրութեան եւ ապա բաց դաշտ տեղափոխելու համար: Ֆերմերն իր տնամերձ հողամասում կառուցոուած նոր պոլիէթիլենային ջերմատանը մշակության ժամանակակից եղանակների կիրառմամբ ողջ սեզոնի ընթացքում կազմակերպում է սածիլների շարունակական արտադրութիւն եւ բանջարեղէնի արտադրութիւն: Այցի աւարտին Տ.Սարգսեանն եղել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի Ոռոգման կառավարման կառոյցների ինստիտուցիոնալ հզօրացման ենթաբաղադրիչի շահառու հանդիսացող «Վաղարշապատ» Ջուր օգտագործողների ընկերութիւն (ՋՕԸ): Ենթաբաղադրիչի շրջանակներում Հայաստանի ողջ տարածքում գործող 44 ՋՕԸ-ներ եւ 3 Ջուր մատակարարող կազմակերպութիւններ (ՋՄԳ) աջակցութիւն են ստանում ՋՕԸ-ների համար Կառավարման բարելաւման պլանների մշակման եւ իրականացման, ֆինանսական կառավարման եւ հաշուապահական ծրագրերի, աշխարհագրական տեղեկատուական համակարգի ներդրման տեսքով, ինչպէս նաեւ կազմակերպւում են դասընթացներ այդ համակարգերի կիրառման եւ օգտագործման նպատակով: ՋՕԸ-ներին եւ ՋՄԳ-ներին տրամադրվել են նաեւ գրասենեակային նոր սարքաւորումներ եւ կահոյք:
  -   Տնտեսութիւն