Հայաստանի 6 մարզերի 700 դպրոցներում կիրականացուի UNWFP-ի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը<br />


Հայաստանի 6 մարզերի 700 դպրոցներում կիրականացուի UNWFP-ի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը

  • 09-07-2010 17:56:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանի եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (UNWFP) հայաստանեան գրասենեակի ղեկավար Մելանի Մեյսոնի յուլիսի 9-ի հանդիպմանը քննարկուել են UNWFP-ի կողմից իրականացyող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մանրամասներ: Ա.Աշոտեանը ընդգծել է ծրագրի իրագործման համատեքստում նախարարութեան մի շարք հիմնական մօտեցումները, մասնաւորապէս, ծրագրին նախարարութեան` որպէս գործընկեր գերատեսչութեան, ակտիւ մասնակցութիւնն ապահովելու համար անհրաժեշտ է մշակել գործողութիւնների ժամանակացույց` նշելով իւրաքանչիւր կողմի պատասխանատւութիւնը, բացի այդ, ծրագրի աշխատանքային խմբում ընդգրկել նախարարութեան ներկայացուցչին, ինչպէս նաեւ պայմանաւորուել ծրագրի ընթացիկ որոշումները համատեղ ընդունելու մեխանիզմների շուրջ: Անդրադառնալով ծրագրի մանրամասներին, նախարարը խօսել է սննդի ներկրման, տեղում գնման, ինչպէս նաեւ համայնքի ներդրումների վերահսկման մեխանիզմների մասին: Ա.Աշոտյանն առանձնակի ուշադրութեան է արժանացրել ծրագրի շրջանակում տեղական արտադրանքի օգտագործմանը` նշելով, որ վերջինս կխթանի նաեւ տեղական կարողութիւնների զարգացումը: Մ.Մեյսոնը տեղեկացրել է, որ ծրագրի դոնոր է հանդիսանում է ՌԴ կառավարութիւնը, որը 3 տարուայ ընթացքում ծրագրին կտրամադրի շուրջ 8 մլն դոլարի ներդրում: Դպրոցական սնունդ կմատակարարվի Հայաստանի 6 մարզերի 700 դպրոցների շուրջ 50 հազար աշակերտների: Մ.Մեյսոնը նշել է, որր մօտ ապագայում նախատեսւում է համապատասխան եռակողմ համաձայնագիր ստորագրել ՀՀ եւ ՌԴ կառավարությունների եւ Պարենի համաշխարհային ծրագրի միջեւ: Նա նաեւ ընդգծել է, որ նախնական ուսումնասիրություններ են կատարուել ՀՀ երեք` Լոռու, Շիրակի եւ Տաւուշի, մարզերում` ճշգրտելու դպրոցների սանիտարահիգիենիկ եւ պահեստային պայմանները` ծրագիրը յաւուր պատշաճի կազմակերպելու համար:
  -   Հասարակութիւն