ՄԱԿ-ի մշակոյթային գործակալութեան կողմից Երեւանը յայտարարուել է 2012թ.-ի գրքերի համաշխարհային մայրաքաղաք<br />


ՄԱԿ-ի մշակոյթային գործակալութեան կողմից Երեւանը յայտարարուել է 2012թ.-ի գրքերի համաշխարհային մայրաքաղաք

  • 09-07-2010 15:26:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՓԱՐԻԶ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միաւորուած ազգերի կազմակերպութեան Կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի կազմակերպութիւնը (ԵՈՒՆԵՍԿՕ) Երեւանն ընտրել է, որպէս 2012թ.-ի Գրքերի համաշխարհային մայրաքաղաք: Հայաստանի մայրաքաղաքն ընտրուել է յուլիսի 2-ին Փարիզում` ԵՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենեակում, տեղի ունեցած հանդիպման ժամանակ` ընտրական յանձնաժողովին ներկայացրած ծրագրի որակի եւ բազմազանութեան համար: Ընտրական յանձնաժողովը բաղկացած է ԵՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից ու գրքերի արտադրութեան ոլորտի հիմնական մասնագիտական որոշ ասոցիացիաների ներկայացուցիչներից. Հրատարակիչների միջազգային ընկերակցություն, Գրավաճառների միջազգային համադաշնութիւն եւ Գրադարանային ընկերակցությունների եւ հաստատությությունների միջազգային համադաշնութիւն: «Շնորհաւորում եմ Երեւան քաղաքը, որը յատուկ հետաքրքիր ծրագիր էր ներկայացրել տարբեր թեմաներով` ներառեալ խօսքի ազատութեան թեման, ինչպէս նաեւ մի քանի միջոցառումներ երեխաների համար, ովքեր լինելու են վաղուայ ընթերցողներն ու հեղինակները» - ասել է ԵՈՒՆԵՍԿՕ-ի Գլխաւոր տնօրէն Իրինա Բոկովան: ՄԱԿ-ի Հանրային տեղեկատուութեան վարչութեան, Երեւանը Գրքերի համաշխարհային մայրաքաղաք նշանակուած 12-րդ քաղաքն է Մադրիդից (2001թ.), Ալեքսանդրիայից (2002թ.), Նյու Դելիից (2003թ.), Անտվերպենից (2004թ.), Մոնրեալից (2005թ.), Թուրինից (2006թ.), Բոգոտայից (2007թ.), Ամստերդամից (2008թ.), Բեյրութից (2009թ.), Լյուբլյանայից (2010թ.) եւ Բուենոս Այրէսից (2011թ.) յետոյ:
  -   Հասարակութիւն