«Facebook»-ի օգտատէրերն այսուհետ կը կարողանան վաստակել գումար


«Facebook»-ի օգտատէրերն այսուհետ կը կարողանան վաստակել գումար

  • 09-05-2011 01:08:40   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

«Facebook» սոցիալական կայքում գովազդ դիտելու համար «Sharethrough», «EpicSocial», «SocialVibe» եւ «SupersonicAds» ընկերութիւնները օգտատէրերին կը վճարեն: Ստացուած գումարները նախատեսուած կը լինեն խաղերի վճարումները կատարելու համար: Գումարներ վաստակելու առաջակութիւնները կը տեղակայուեն օգտատէրերի էջերում: Ծառայութիւնից օգտուելու համար օգտագործողներից կը պահանջուի ընդամէնը սեղմել «Ստանալ անվճար միաւորներ» կոճակը, որից յետոյ կը ցուցադրուի գովազդային հոլովակ: Դրանից յետոյ օգտագործողի հաշուին կը նստեցուեն միաւորներ: Նշենք, որ աւելի վաղ «Facebook» սոցիալական կայքը յայտարարել էր, որ 2011 թուականի յուլիսի 1-ից կայքի խաղերը կը դառնան վճարովի, ինչի շնորհիւ ընկերութեան աշխատակիցների կարծիքով գովազդային հոլովակների դիտումը մեծ մասսայականութիւն կը վայելի:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ