Ուրուգուայի Նախագահը մասնակցել է Հայոց Ցեղասպանութեան 95-րդ<br /> տարելիցին նուիրուած միջոցառմանը<br />


Ուրուգուայի Նախագահը մասնակցել է Հայոց Ցեղասպանութեան 95-րդ
տարելիցին նուիրուած միջոցառմանը

  • 26-04-2010 17:30:00   |   |  Քաղաքական
ՄՈՆՏԵՎԻԴԵՈ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուրուգուայի նախագահ Խոսե Մուխիկան ապրիլի 24-ին մասնակցել է Հայոց ցեղասպանութեան 95-րդ տարելիցի կապակցութեամբ Մոնտեվիդեոյում կազմակերպուած միջոցառմանը, որի ընթացքում Ուրուգուայի մայրաքաղաքի «Արմէնիա» անունը կրող հրապարակում տեղադրուել է Հայաստանից բերուած խաչքար: Նա հրապարակ է ժամանել Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգուայի թեմի առաջնորդ Յակոբ արք. Գլնջյանի կողմից խաչքարի օծման ժամանակ: Միջոցառմանը ելոյթներով հանդէս են եկել Ուրուգուայի կրթութեան եւ մշակոյթի նախարար Րիկարդո Էլրիխը եւ սպորտի ու զբօսաշրջութեան փոխնախարար Լիլիան Քեշիշյանը: Ընթերցուել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Արգենտինայում եւ համատեղութեան կարգով Ուրուգվայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ուղերձները խաչքարի բացման կապակցութեամբ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, խաչքարի տեղադրումը ձեռնարկել են Ուրուգուայի ՀԲԸՄ-ի ու ՍԴՀԿ-ի տեղական կառոյցները, Հայ ազգային կենտրոնը եւ «Արմէնիա» հրապարակի յանձնախումբը: Խաչքարի հեղինակն է հայաստանցի վարպետ Ռուբէն Նալբանդեանը, բարերարը` ուրուգվահայ Կարլոս Կեցոյանը:
  -   Քաղաքական