Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց<br /> «Մեծ Եղեռն» բառեզրը<br />


Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին օգտագործեց
«Մեծ Եղեռն» բառեզրը

  • 24-04-2010 21:30:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2010թ. ապրիլքսանչորսյան ուղերձում անցեալ տարուայ նման օգտագործեց «Մեծ Եղեռն» բառեզրը: Ստորեւ ներկայացնում ենք, ըստ «Երկիրմեդիա» հեռուստաընկերութեան, ուղերձի տեքստն ամբողջութեամբ: «Այս սուրբ օրը, մենք դադար ենք առնում հիշելու, որ 95 տարի առաջ սկսուել է 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մէկը: Պատմութեան այդ մշուշոտ օրը 1.5 միլիոն հայեր կոտորվել կամ կամ մահուան երթի են տարուել Օսմանեան Կայսրութեան գոյութեան վերջին օրերին: Այսօր ժամանակն է վերանայելու եւ դասեր քաղելու այս սարսափելի իրադարձութիւններից: Ես միշտ էլ յայտնել եմ իմ դիրքորոշումը` 1915 թուականին տեղի ունեցածի առնչութեամբ եւ իմ տեսակետն այս հարցում չի փոխվել: Մենք բոլորս ցանկանում ենք տեսնել փաստերի ամբողջական, ազնիւ ու արդարացի ճանաչում: Ողջունում եմ այն թուրքերին, ովքեր 1915 թուականին փրկել են հայերի եւ ոգեւորված եմ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սկսուած երկխօսութեան կապակցութեամբ: Միասին Հայաստանն ու Թուրքիան ուժեղ կարող են լինել` ճանաչելով իրենց համատեղ պատմութիւնն ու մարդկային յատկանիշները: Չնայած առճակատվում ենք 1915 թուականի անմարդային իրադարձութիւններին, մենք նաեւ ոգեւշնչված ենք հայ ժողովրդի անկրկնելի ոգով: Մինչդեռ ոչինչ չի կարող վերադարձնել Մեծ Եղեռնի զոհ gնացածներին: Բայց այն ներդրումը, որ հայերն ունեցել են վերջին 95 տարիների ընթացքում վկայութիւնն են հայ ժողովրդի տաղանդի, դինամիկության եւ ճկունության, ու ամենամեծ նախատինքն են նրանց, ովքեր փորձել են իրենց բնաջնջել: ԱՄՆ-ը շատ աւելի հարուստ երկիր է ծագումով հայ բազմաթիւ հայերի շնորհիւ, ովքեր ներդրում են ունեցել մեր հասարակությունում եւ ովքեր մեր երկիր են ներgաղթել 1915-ից յետոյ: Հայերի ամուր աւանդոյթներն ու մշակոյթը նաեւ հիմք են դարձել նոր հանրապետութեան հիմնադրման համար, որն այսօր համագործակցում է միջազգային հանրութեան հետ` կերտելու աւելի կայուն ապագայ: Այսօր մենք դադար ենք առնում նրանց եւ աշխարհի ցանկացած վայրում գտնուող բոլոր հայերի հետ` հիշատակելու 1915 թուականի սարսափելի իրադարձութիւնները` խորապէս հիանալով նրանց ունեցած ներդրման համար, ինչը մեզ ապագայի հոյս է տալիս»:
  -   Քաղաքական